- Ուսումնական կենտրոնի (այսուհետև` կենտրոն) ունկնդիր կարող են դառնալ կազմակերպությունների ղեկավարները, մենեջերները, պետական և ոչ պետական բուհերի դասախոսները և ուսանողները, նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաները, մասնագետները, գործարարները և այլոք։
- Կենտրոնը ձգտում է ունկնդիրների հետ երկարատև և փոխշահավետ համագործակցության։
- Կենտրոնի գործունեության արդյունավետության գրավականն է` արդիական ինտերակտիվ մեթոդներով և միջոցներով ուսուցումը` խնդրո առարկային վերաբերող նորամուծությունների և նորույթների ներկայացմամբ։
1. ԿԵՆՏՐՈՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է.
- Թրեյնինգ - ուսուցում, վերապատրաստում, փորձագետների որակավորում` ընդհանուր և մասնագիտական դասընթացների, սեմինարների միջոցով ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափումների միասնականության ապահովման, կառավարման համակարգերի ոլորտներում։
- Փորձագետների որակավորումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի համաձայն :
- Կենտրոնի ծրագրային դրույթները համահունչ են Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO), Եվրոպական համագործակցության խորհրդի (EEC), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO), Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կոդեքս Ալիմենթարիուս Հանձնաժողովի (Codex Alimentarius Commission) ամրագրած սկզբունքներին։
- Բազմակողմանի և խորությամբ ներկայացվում են աշխարհում ընդունված ու ճանաչման արժանացած ISO 9001, ISO 14001, HACCP, ISO 22000, GMP, GLP, GHP,OHSAS 18001 միջազգային ստանդարտներին համապատասխան մենեջմենթի համակարգերը։
* Թրեյնինգի տևողությունն է` 3 - 10 օր։
* Թրեյնինգի վարձը կախված է ուսուցման տևողությունից և փուլից։
* Թրեյնինգը հիմնվում է նորագույն տեխնոլոգիաների վրա և անցկացվում է ինտերակտիվ մեթոդներով։
* Թրեյնինգի ձևերն են. դասախոսություններ, գործնական խաղեր, ուղեղային գրոհներ, իրավիճակների վերլուծություններ, թեսթեր, առաջադրանքներ, վարժություններ, քննարկումներ, հանձնարարականներ, ինքնուրույն և անհատական աշխատանքներ, ինքնագնահատման մոդելներ, դերախաղեր և այլն։
* Ունկնդիրներին տրամադրվում են մատուցվող թեման հիմնավորող ամփոփ փաթեթի տեսքով նորմատիվ փաստաթղթեր, գծապատկերներ, աղյուսակներ, տեղեկատվական թերթիկներ և այլ նյութեր։
* Թրեյնինգն ավարտվում է ունկնդիրների ձեռք բերած գիտելիքների գնահատմամբ, որն իրականացվում է գործնական քննարկումների և առաջադրանքների, գործնական խաղերի սցենարների, թեսթերի միջոցով։
Գնահատման փուլը հաղթահարած ունկնդիրներին տրվում են վկայականներ (սերտիֆիկատներ) 3 տարի գործողության ժամկետով։
2. ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿԼՈՐ ՍԵՂԱՆՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐՆԵՐ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԵՄԻՆԱՐ - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
- Կենտրոնն աջակցում է բուհերի ուսանողների նախադիպլոմային և արտադրական պրակտիկաների պատշաճ մակարդակով կատարմանը։
- Կենտրոնն իրականացնում է լավագույն ունկնդիրների ընտրություն և մրցույթ` Ստանդարտների ազգային ինստիտուտում աշխատանք առաջարկելու նպատակով։
-
Կենտրոնի գործունեության արդյունավետության և թրեյներների ռեյտինգային գնահատման նպատակով անցկացվում են ունկնդիրների պարտադիր հարցումներ և դրանց արդյունքների վերլուծություններ։
Նորություններ
2022-10-14
Ստանդարտների համաշխարհային օրը
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
2022-08-19
Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15
Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
...
2021-12-10
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
...
2021-11-25
VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
...
2021-11-25
ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
...
2021-11-11
«Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
...
2021-09-25
Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...