ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ
1. Կիրառման ոլորտը
Սույն կարգը սահմանվում են տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների
և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության հավաստման աշխատանքների իրականացման
ընթացակարգերը՝ արտադրանքի սերտիֆիկացման միջոցով:
Սույն կարգը նախատեսված է կիրառման հայտատուների (արտադրող,
արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող), սերտիֆիկացման մարմնի համար:
2.
Նորմատիվ վկայակոչումները
Սույն կարգում վկայակոչված են հետևյալ ստանդարտները՝
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 «Համապատասխանության գնահատում. Բառարան և
ընդհանուր սկզբունքներ»,
ՀՍՏ ԻՍՕ 9000-2017 «Որակի կառավարման համակարգեր. Հիմնական դրույթներ և բառարան»,
ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ»,
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների և
ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»,
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17067-2013 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի սերտիֆիկացման հիմնարար
դրույթներ և արտադրանքի սերտիֆիկացման սխեմաների ուղեցույց»,
ՀՍՏ 190-2016 «Արտադրանքի նույնականացում. Ընդհանուր դրույթներ» ,
ԳՕՍՏ 31814-2012 «Համապատասխանության
գնահատում. Համապատասխանության հավաստման ժամանակ արտադրանքի փորձարկման համար
նմուշառման ընդհանուր կանոններ»
ԳՕՍՏ 31815 «Համապատասխանության
գնահատում. Ընթացակարգերում տեսչական հսկողության անցկացման կարգը»
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 54293-2010 «Արտադրության վիճակի վերլուծությունը համապատասխանության հավաստման
ընթացքում»
3.
Տերմինները և սահմանումները
Սույն կարգում կիրառված տերմինները համապատասխան սահմանումներով՝
ըստ ՀՍՏ ԻՍՕ 9000 և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 ստանդարտների:
4. Ընդհանուր դրույթները
4.1 Արտադրանքի սերտիֆիկացումը՝
անկողմնակալ երրորդ կողմի կողմից համապատասխանության հավաստման գործընթաց է, որով հավաստվում
է, որ սահմանված պահանջները կատարված են: Արտադրանքի սերտիֆիկացումն իրականցվում է
արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնց ներկայացվող պահանջները պետք է
համապատասխանեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 ստանդարտին:
Արտադրանքներին ներկայացվող պահանջները սահմանվում են տեխնիկական
կանոնակարգերով, ստանդարտներով և տեխնիկական փաստաթղթերով:
4.2 Արտադրանքի սերտիֆիկացման հիմնական նպատակներն են՝
- սպառողների, օգտագործողների և այլ շահագրգիռ կողմերի պահանջների
բավարարում՝ նրանց վստահեցնելով, որ սահմանված պահանջները կատարված են,
- թույլատրել մատակարարների շուկային ցույց տալ, որ իրենց արտադրանքը
հավաստված է անկողմնակալ երրորդ կողմի կողմից և բավարարում է սահմանված պահանջները:
4.3 Սերտիֆիկացումն իրականացվում է պարտադիր և (կամ) կամավոր
եղանակներով:
4.4 Սերտիֆիկացման աշխատանքների մասնակիցներն են՝
-հայտատուն (արտադրող, արտադրողի կողմից լիազորված անձ, ներմուծող),
-հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը,
-հավատարմագրված փորձարկման լաբորատորիան:
4.5 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է՝ ըստ տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Եվրասիական տնտեսական միության և ՀՀ ազգային տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված ընթացակարգով:
4.6 Արտադրանքի կամավոր սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ՝ նրա կողմից որոշվող նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերի (ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի և այլ փաստաթղթերի), ինչպես նաև մատակարարի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի պահանջներին և սույն կարգով սահմանված ընթացակարգերին համապատասխան:
4.7 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ ամրագրված սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկը, որը սահմանված է տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգով:
4.8 Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկացման ընթացակարգերից որևէ մեկը, որը սահմանված է տվյալ արտադրանքի կամ արտադրանքի խմբերի վրա տարածվող Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով:
4.9 Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման ժամանակ սերտիֆիկացման մարմինը կիրառում է իր կողմից մշակված և հայտատուի հետ համաձայնեցված սխեմաները՝ ըստ ՀՍՏ 17067 ստանդարտի պահանջների:
4.10 Սերտիֆիկացման ժամանակ ստուգում են արտադրանքի բնութագրերը (անվտանգության և սպառողական ցուցանիշները) և կիրառվում են փորձարկման այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս լիովին և ստույգ հավաստել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով կամ դրա բացակայության դեպքում ստանդարտացման և տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
4.11 Սերտիֆիկացված արտադրանքը մակնշվում է համապատասխանության նշանով:
4.12 ՀՀ-ում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան սերտիֆիկացված արտադրանքը մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի միասնական շրջանառության նշանով, որի պատկերը և դրան ներկայացվող պահանջները սահմանված են Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ:
4.13 ՀՀ-ում ազգային տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան սերտիֆիկացված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով, որի պատկերի նկարագիրը և դրան ներկայացվող պահանջների կիրառումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.14 Համապատասխանության նշանի մակնշումն իրականացնում է հայտատուն կամ իր կողմից լիազորված կզմակերպությունը:
Համապատասխանության նշանի կիրառման համար հիմք է հանդիսանում ձեռք բերված համապատասխանության սերտիֆիկատը:
4.15 Սերտիֆիկացման աշխատանքների վճարումը կատարվում է ըստ հաստատված սերտֆիկացման մարմնի կողմից գնացուցակի (սակագնի):
5. Արտադրանքի սերտիֆիկացման կանոնները
5.1 Արտադրանքի սերտիֆիկացման ընթացակարգերը պետք է համապատասխանեն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 ազգային ստանդարտի «Գործընթացին ներկայացվող պահանջներ» բաժին 7-ին:
5.2 Արտադրանքի սերտիֆիկացումը ներառում է հետևյալ ընթացակարգերը՝
- հայտատուի հայտի ներկայացումը լրակազմ փաստաթղթերով սերտիֆիկացման
մարմնին՝ սերտիֆիկացման աշխատանքները կատարելու համար,
- սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի դիտարկումը լրակազմ փաստաթղթերով
և սերտիֆիկացման մասին որոշման ընդունումը,
- արտադրանքի նմուշառումը փորձարկման համար,
- արտադրանքի նույնականացումը
և տիպային ներկայացուցչի ընտրությունը փորձարկման համար,
- նմուշների փորձարկումների կատարումը,
- արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման
համակարգի գնահատում (անհրաժեշտության դեպքում)
- սերտիֆիկացման մարմնի կողմից համապատասխանության սերտիֆիկատի
հանձնման կամ սերտիֆիկատի հանձնման/մերժման որոշման մասին,
- հայտատուին՝ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի հանձնում:
5.3 Հայտատուի հայտի ներկայացումը լրակազմ փաստաթղթերով սերտիֆիկացման մարմնին՝ սերտիֆիկացման աշխատանքները կատարելու համար:
5.3.1 Արտադրանքի սերտիֆիկացման
աշխատանքները կատարելու համար հայտատուն ներկայացնում է սերտիֆիկացման մարմնին հայտ՝
համապատասխան փաստաթղթերով:
Հայտի ձևը բերված է
հավելվածում:
Լրակազմ փաստաթղթերը ներառում են՝
-
իրավաբանական և ֆիզիկական անձի պետական գրանցման վկայագիրը,
-
ապրանքաուղեկից փաստաթղթերը կամ մատակարարման պայմանագիրը,
-
արտադրանքի ստանդարտները, որոնք ներառված են տեխնիկական կանոնակարգի
պահանջների պահպանումն ապահովող կամավոր հիմքով կիրառվող ստանդարտների ցանկում,
-
սերտիֆիկացվող արտադրանքի նորմատիվ փաստաթղթերը՝ կամավոր սերտիֆիկացման
ժամանակ,
-
տեխնիկական պայմանները (առկայության դեպքում),
-
շահագործման փաստաթղթերը,
-
արտադրության վիճակի վերլուծության արդյունքները,
-
արտադրանքի արտադրության և որակի կառավարման համակարգի համապատասխանության
սերտիֆիկատը,
-
համալրող արտադրատեսակների, նյութերի, հանգույցների համապատասխանության
սերտիֆիկատը կամ հայտարարագիրը,
- ճանաչված օտարերկրյա փորձարկման լաբորատորիաներում կատարված փորձարկումների արձանագրությունները:
5.4 Սերտիֆիկացման մարմնի կողմից հայտի դիտարկումը լրակազմ փաստաթղթերով և սերտիֆիկացման մասին որոշման ընդունումը
Սերտիֆիկացման մարմինը հայտի և դրան կից անհրաժեշտ փաստաթղթերի դիտարկումը
պետք է կատարվի ըստ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065 ստանդարտի:
-
Սերտիֆիկացման մարմինը հայտը ստանալուց հետո պետք է կատարի անհրաժեշտ
փաստաթղթերի վերլուծություն՝ ոչ ավելի քան երկու օրվա ընթացքում:
-
Փաստաթղթերի վերլուծության դրական արդյունքների դեպքում, սերտիֆիկացման
մարմինն որոշում է ընդունում սերտիֆիկացում կատարելու վերաբերյալ և այդ մասին տեղյակ
պահում հայտատուին: Արտադրանքի սերտիֆիկացման որոշման ձևը բերված է հավելվածում:
-
Որոշումը պետք է ընդգրկի արտադրանքի սերտիֆիկացման բոլոր հիմնական
պայմանները, այդ թվում՝
-
- սերտիֆիկացման սխեմայի ընտրությունը,
-
-ցուցումներ արտադրանքի նմուշառման վերաբերյալ,
-
-տեխնիկական կանոնակարգը և (կամ) նորմատիվ փաստաթղթերի ցանկը
(ստանդարտների, տեխնիկական պայմանների և այլ տեխնիկական փաստաթղթերի) ցանկը, որոնց
պահանջներին համապատասխան պետք է կատարվի սերտիֆիկացումը,
-
- փորձարկման լաբորատորիաները, որտեղ կատարվելու են փորձարկումները,
-
-սերտիֆիկացման աշխատանքների վճարման պայմանները:
5.5 Արտադրանքի նմուշառումը
փորձարկման համար
5.5.1 Արտադրանքի նմուշառումը
փորձարկման համար սերտիֆիկացման նպատակով կատարում է սերտիֆիկացման մարմինը հայտատուի
ներկայությամբ:
5.5.2 Պարտադիր սերտիֆիկացման ժամանակ նմուշառումը կատարում
են ըստ ստանդարտների պահանջների, որոնք ընդգրկված են Մաքսային միության տեխնիկական
կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում
(հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և
նմուշառման կանոններ ապահովող (պարունակող) ստանդարտների ցանկում:
5.5.3 Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման ժամանակ նմուշառումն
իրականացվում է ըստ տվյալ արտադրանքի ստանդարտացման փաստաթղթերի պահանջների: Ընտրված
նմուշներն առանձնացնում են հիմնական արտադրանքից, փաթեթավորում են, կնքում կամ կապարակնքում
նմուշառման տեղում:
5.5.4 Արտադրանքի նմուշառումը ձևակերպում են ակտով՝ ըստ հավելվածի:
5.5.5 Սերտիֆիկացման մարմինը կազմակերպում է արտադրանքի ընտրված
նմուշների մուտքը փորձակման լաբորատորիա:
5.5.6 Արտադրանքի նմուշառումը հաշվի առնելով՝ սերտիֆիկացման
սխեմաները իրականացվում են.
- արտադրողի մոտ՝ արտադրության վերլուծության վիճակի գործընթացի
ժամանակ,
-ներմուծողի և արտադրողի կողմից լիազորված անձի մոտ:
5.6 Արտադրանքի նույնականացումը
և տիպային ներկայացուցչի ընտրությունը փորձարկման համար
Արտադրանքի նույնականացումը սերտիֆիկացման ժամանակ իրականացնում
է սերտիֆիկացման մարմինը՝ ՀՍՏ 190 ստանդարտի պահանջներին համապատասխան:
Արտադրանքի նույնականացումն անցկացնում են դրա բնութագրերի նույնականացման
սահմանման միջոցով՝ տեխնիկական կանոնակարգում սահմանված հատկանիշներին:
Արտադրանքի նույնականացումն իրականացվում է՝
-հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծությունը,
ինչպս նաև նմուշառման հետ միաժամանակ տեսողական,
-տեխնիկական փաստաթղթում (շահագործման հրահանգ, տեղեկաթերթիկ
և այլն) և մականշվածքում նշված տեղեկատվության նկատմամբ արտադրանքի համապատասխանության
որոշումը:
Նույնականացման ժամանակ ստուգում են նաև՝
-տեխնիկական կանոնակարգի (ստանդարտի, տեխնիկական պայմանների
և այլն) պահանջներին արտադրանքի մակնշման (մակագրության) համապատասխանությունը,
-տեխնիկական կանոնակարգին (ստանդարտին, տեխնիկական պամաններին
և այլն) համապատասխան արտադրանքի տիպի (տեսակի) նկատմամբ հայտարարված արտադրանքի դասելու
ճշտությունը,
-արտադրանքի պատկանելիությունը հայտարարված խմբաքանակին և արտադրողին:
Արտադրանքի խմբաքանակի նույնականացման ժամանակ լրացուցիչ ստուգում
են խմբաքանակի չափը, մոդելը, փաթեթավորման տեսակը և այլ տեղեկատվություն, որը ներառված
է ուղեկցող փաստաթղթում:
Արտադրանքի նույնականացման արդյունքները տրվում են սերտիֆիկացման
մարմնի հատուկ փաստաթղթում՝ արձանագրությունում կամ եզրակացությունում՝ ըստ ՀՍՏ
190 ստանդարտի:
5.7 Նմուշների փորձարկումների կատարումը
1) Սերտիֆիկացման մարմինը սերտիֆիկացման նպատակով փորձարկումներն
իրաականացնում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի (ստանդարտացման փաստաթղթերով) պահանջներին
համապաատսխան հավատարմագրված (լիազորված) փորձարկման լաբորատորիայում:
2) Նմուշների փորձարկումները կատարելու համար սերտիֆիկացման
մարմինը՝
-պարտադիր
սերտիֆիկացման ենթակա արտադրանքի համար որոշում է տեխնիկական կանոնակարգերի հիման վրա
կոնկրետ անվտանգության պահանջները,
-կամավոր
սերտիֆիկացման ենթակա արտադրանքի համար ստանդարտացման փաստաթղթերի (ստանդարտների, տեխնիկական
պայմանների) և տեխնիկական փաստաթղթերի հիման վրա որոշում է սպառողական ցուցանիշները,
- որոշում
է սերտիֆիկացման նպատակներով փորձարկման ծրագիրը՝ փորձարկման, չափման և հսկման մեթոդների
ստանդարտների հիման վրա,
- կազմակերպում
է արտադրանքի փորձարկումը և կատարում է փորձարկման արձանագրության վերլուծություն:
Արտադրանքի պարտադիր սերտիֆիկացման նպատակով փորձարկման ծրագիրը
պետք է նախատեսի անվտնագության բոլոր ցուցանիշները, որոնք սահմանված են տեխնիկական
կանոնակարգերում:
3. Արտադրանքի կամավոր սերտիֆիկացման
դեպքում փորձարկման ծրագիրը որոշում է հայտատուն՝ ստանդարտացման փաստաթղթում սահմանված
ցուցանիշների հիման վրա:
4. Փորձարկման լաբորատորիան արտադրանքի փորձարկումների արձանագրությունը
սերտիֆիկացման նպատակով ներկայացնում է սերտիֆիկացման մարմնին՝ անկախ փորձարկումների
արդյունքներից:
5.8 Արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման համակարգի գնահատում:
1 Համաձայն տեխնիկական
կանոնակարգում սահմանված սխեմայի՝ սերտիֆիկացման մարմինն իրականացնում է արտադրության
վիճակի վերլուծություն:
2. Եթե արտադրողի մոտ գործում է արտադրանքի արտադրության որակի
կառավարման սերտիֆիկացված համակարգ, ապա սերտիֆիկացման մարմինը գնահատում է տեխնիկական
կանոնակարգերի պահանջներին համապաատսխանության սերտիֆիկացվող արտադրանքի ստաբիլ թողարկման
հնարավորությունը՝ տվյալ համակարգի ապահովմամբ (միջոցով):
3. Սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վիճակի վերլուծության
կամ որակի կառավարման համակարգի գնահատման կարգն իրականացվում է ըստ ԳՕՍՏ Ռ
54293-2010 ստանդարտի:
4 Սերտիֆկացման մարմինը ուղղիչ միջոցառումների և արտադրության
ստուգման արդյունքների հիման վրա որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի
հանձնման պայմանների և հնարավորությունների վերաբերյալ:
Այդ դեպքում հնարավոր է որոշման հետևյալ տարբերակները.
-համարել (հաշվել) արտադրության վիճակը բավարար, որը չի պահանջում
համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանափակում,
- համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմաններում
ավելացնել տեսչական ստուգումների հաճախականությունը,
- համապատասխանության սերտիֆիկատի մերժման հանձնելու մասին:
5.9 Արտադրանքի համապատասխանության գնահատում
Արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ համապատասխանության գնահատումը՝
ըստ ընտրված սխեմայի, բաղկացած է մի շարք գործողություններից, որի արդյունքները դիտարկվում
են որպես ապացույց՝ արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Սերտիֆիկացման մարմինը՝ արտադրանքի համապատասխանության գնահատման
համար հիմք է ընդունում հետևյալ գործողությունների արդյունքները.
-արտադրանքի նույնականացում,
-տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն,
- արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման
համակարգի գնահատում (եթե դա նախատեսված է սխեմայով),
- արտադրանքի փորձարկման:
Սերտիֆիկացման մարմինը նշված գործողությունների արդյունքների
վերլուծության հիման վրա կատարում է արտադրանքի համապատասխանության գնահատում, գնահատման
արդյունքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է արտադրանքի համապատասխանության եզրակացություն՝
տեխնիկական կանոնակարգի (ստանդարտացման փաստաթղթի և տեխնիկական փաստաթղթի) պահանջներին,
տվյալ արտադրանքի տեխնիկական կանոնակարգի (ստանդարտացման փաստաթղթի
և տեխնիկական փաստաթղթի) պահանջներին՝ արտադրանքի համապատասխանության գնահատման եզրակացությունը՝
ըստ հավելվածում տրված ձևի:
Արտադրանքի համապատասխանության գնահատման դրական եզրակացության
հիման վրա սերտիֆիկացման մարմինն որոշում է ընդունում սերտիֆիկատի հանձնման վերաբերյալ՝
ըստ հավելվածի:
Արտադրանքի համապատասխանության գնահատման բացասական արդյունքների
դեպքում սերտիֆիկացման մարմինն որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի
մերժման վերաբերյալ՝ ըստ հավելվածի:
5.10 Համապատասխանության
սերտիֆիկատի հանձնում
5.10.1 Համապատասխանության սերտիֆիկատը,
կախված ընտրված սերտիֆիկացման սխեմայից, հանձնվում է սերիական թողարկվող արտադրանքի
խմբաքանակի կամ եզակի արտադրանքի համար:
5.10.2 Համապատասխանության սերտիֆիկատը
հանձնվում է միայն այն բանից հետո, երբ
- կայացվել է սերտիֆիկատի հանձնելու մասին որոշումը,
- կատարվել են սերտիֆիկացման պահանջները,
- ստորագրվել է սերտիֆիկացման համաձայնագիրը:
Համապաատսխանության սերտիֆիկատում նշվում են այն փաստաթղթերը,
որոնք պահանջվում է սերտիֆիկացման սխեմայով և հիմք են ծառայել սերտիֆիկատ հանձնելու
համար:
5.10.3 Սերտիֆիկացման
մարմինը հայտատուին պետք է տրամադրի համապատասխանության սերտիֆիկատ, որը ներառում է
հետևյալ տեղեկությունները.
- սերտիֆիկացման մարմնի անվանումը և հասցեն,
- հայտատուի անունը և հասցեն,
- արտադրատեսակները, որոնք ենթարկվել են սերտիֆիկացման,
- կիրառված սերտիֆիկացման սխեման,
- տեխնիկական կանոնակարգերը և΄ (կամ) ստանդարտները, և΄ (կամ)
այլ տեխնիկական փաստաթղերը, որոնց նկատմամբ որոշվում է արտադրատեսակների համապատասխանությունը,
- սերտիֆիկացման ժամկետը,
- ցանկացած այլ տեղեկություն, որը պահանջվում է սերտիֆիկացման
սխեմայով,
- սերտիֆիկացման մարմնի լիազորված պատասխանատու անձի ստորագրութունը:
5.10.4 Սերտիֆիկատը կարող է ունենալ հավելվածներ՝ որոշակի արտադրատեսակների
ցանկով, որոնց վրա տարածվում է սերտիֆիկատի գործողությունը, եթե դրանք արտադրատեսակի
խմբեր են, որոնք հավաստված են միևնույն պահանջներով:
5.10.5 Կախված սերտիֆիկացվող արտադրանքի փաստաթղթի տեսակից,
որի պահանջներին իրականացվում է համապատասխանության հավաստումը, սերտիֆիկացման մարմինը
հանձնելում է հետևյալ սերտիֆիկատները.
- Եվրասիական տնտեսակն միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին
համապատասխանության սերտիֆիկատ,
- Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին
համապաատասխանության սերտիֆիկատ,
- հայտատուի կողմից որոշվող նորմատիվ և (կամ) ստանդարտացման
և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ:
5.10.6 Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը՝
թողարկվող սերիական արտադրանքի համար, որոշում է սերտիֆիկացման մարմինը՝ անցկացվող
ստուգումների արդյունքների հիման վրա, բայց ոչ ավել քան 5 տարի:
5.10.7 Պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի խմբաքանակի կամ
եզակի արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամկետը պետք է սահմանվի արտադրանքի պիտանիության
ժամկետից ոչ ավել:
Թողարկվող սերիական արտադրանքի սերտիֆիկատի գործողության ժամկետում
արտադրված արտադրանքի մատակարարման (վաճառման) ժամանակ սերտիֆիկատն ուժի մեջ է արտադրանքի
պիտանիության ժամկետի ընթացքում:
5.11 Սերտիֆիկացված արտադրանքի տեսչական հսկողությունը
5.11.1 Տեսչական հսկողությունն իրականացվում է այն նպատակով,
որպեսզի որոշի, թե արդյոք թողարկվող արտադրանքը շարունակում է համապատասխանել պահանջներին,
որոնց համապատասխան կատարվել է արտադրանքի սերտիֆիկացումը և պատշաճ ձևով է կիրառվում
արտադրանքի մակնշումը:
5.11.2 Սերտիֆիկացման արտադրնքի տեսչական հսկողությունն արտադրության
գործընթացում իրականացնում է համապատասխան սերտիֆիկատ հանձնող սերտիֆիկացման մարմինը:
5.11.3 Սերտիֆիկացված արտադրանքի տեսչական հսկողությունն իրականացնում
են սերտիֆիկատի գործողության ողջ ժամկետի ընթացքում՝ համապատասխանության սերտիֆիկատ
հանձնող սերտիֆիկացման մարմինը:
5.11.4 Սերտիֆիկացման մարմինն որոշում է.
- տեսչական հսկողության պարբերականությունը,
- տեսչական ստուգումների կազմը,
- տեսչական ստուգումների ծավալը:
Տեսչական հսկողության
պարբերականությունը կարող է սահմանվել սերտիֆիկացման աշխատանքները կատարող պայմանագրում:
5.11.5 Սերտիֆիկացման մարմինը տեսչական ստուգումների պարբերականության
և ծավալների որոշման ժամանակ հաշվի է առնում հետևյալ գործոնները.
- արտադրանքի վտանգավորության պոտենցիալ աստիճանը,
- արտադրության բնույթը (սերիական, զանգվածային, կրկնվող եզակի),
- արտադրման ծավալը, արտադրության կայնությունը և արտադրության
որակի կառավարման համակարգի առկայությունը,
- տեղեկությունը՝ արտադրանքի և դրա արտադրության ստուգման և
փորձարկման արդյունքների մասին՝ անցկացված արտադրողի և պետական վերահսկողության մարմինների
կողմից:
5.11.6 Սերտիֆիկացված արտադրանքի տեսչական հսկողության անցկացման
ընթացակարգը ներառում է.
- տեսչական հսկողության ծրագրի մշակում,
- վերահսկման մարմինների և արտադրական հսկողության շրջանակներում
սերտիֆկացված արտադրանքի անվտանգության ստուգման մասին ներկայացված հայտատուի կողմից
տեղեկատվության վերլուծություն,
- սերտիֆիկացված արտադրանքի փորձարկման ծրագրի մշակում,
- փորձարկման համար սերտիֆիկացված արտադրանքի նմուշառում և նույնականացում
սերտիֆիկացման մարմնի կողմից,
- սերտիֆիկացված արտադրանքի փորձարկում հավատարմագրված փորձարկման
լաբորատորիայում,
- արտադրության վիճակի վերլուծություն կամ որակի կառավարման
համակարգի գնահատման արդյունքների ամփոփոփում,
- տեսչական հսկողության արդյունքների ձևակերպում (փաստաթղթավորում)
և որոշման ընդունում:
5.11.7 Արտադրության հսկողության շրջանակում արտադրողի կողմից
ներկայացված արտդրության վիճակի մասին բավարար տեղեկատվության դեպքում, թույլատրվում
է սերտիֆիկացված արտադրանքի փորձարկումներն անցկացնել արտադրողի փորձարկման բազայում
արտադրանքի վիճակի վերլուծության ընթացքում՝ սերտիֆիկացման մարմնի փորձագետի հսկման
դեպքում:
Տեսչական ստուգման դրական արդյունքները կարող են հաշվի առնվել
սերտիֆիկացման մարմնի կողմից տվյալ արտադրանքի հաջորդ (հետագա) սերտիֆիկացման ժամանակ:
Տեսչական հսկողության անցկացման կարգը և դրանց արդյունքների
ձևակերպումը սահմանված են ըստ ԳՕՍՏ 31815 ստանդարտի:
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
...
...
...
...
...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...