ՀԳՄ-ի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը

 

     Սույն փաստաթուղթը սահմանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «Ստանդարտացման և չափագիտության    ազգային մարմին»  ՓԲ ընկերության արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմնի գործառույթները, իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, կազմակեր­պական կառուցվածքը, ֆինանսական հարաբերություններըհամագոր­ծակցությունը այլ կազմակեր­պու­թյուն­ների հետ։

 

1 Ընդհանուր դրույթներ 

1.1 «Ստանդարտացման և չափագիտության    ազգային մարմին»  ՓԲԸ արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման մարմինը (այսուհետև` սերտիֆիկացման մարմին) իր գործառույթներն իրականացնելիս ղեկավարվում է իր կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, միջպետական պայմանագրերով (համաձայնագրերով), համապատասխանության հավաստման համակարգի ստանդարտներով և այլ փաստաթղթերով։

1.2 Սերտիֆիկացման մարմինը բացառում է հնարավոր վարչական, առևտրային, ֆինանսական և այլ կարգի գործոնների ազդեցությունը համապատասխանության հավաստման աշխատանքների օբյեկտիվության վրա, որն ապահովվում է հայտատուներից սերտիֆիկացման մարմնի ֆինանսական և վարչական անկախությամբ։

1.3 Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտը բերված է հավատարմագրման վկայագրի հավելվածում։

 

2 Սերտիֆիկացման մարմնի գործառույթները  

 

Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

2.1 Իրականացնում է հավատարմագրման ոլորտում ընդգրկված  արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, սահմանված կարգով տալիս է համապատասխանության սերտիֆիկատ կամ հիմնավորված մերժման որոշում։

2.2 Գրանցում է հայտատուների կողմից ներկայացված արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը։

2.3 Համագործակցում է Հավատարմագրման Ազգային մարմնի, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների, արտադրողների (մատակարարների), պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների և սպառողների հետ։

2.4 Իրականացնում է արտադրանքի  օտարերկրյա համապատասխա­նության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների վերլուծություն, ճանաչման մասին որոշման ընդունում և օտարերկրյա սերտիֆիկատների վերա­ձևակերպում սահմանված կարգով։

2.5 Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատաս­խանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով։

2.6  Սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատաս­խա­նության դեպքում կասեցնում կամ դադարեցնում է տրված սերտիֆիկատների գործողությունը, հսկում է ուղղիչ միջոցառումների կատարումը։

2.7 Իրականացնում է տրված սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարումը։

2.8 Սերտիֆիկացման մարմնի կազմակերպամեթոդական և արտադրանքի համապատասխանության հավաստման փաստաթղթերի մշակումներդրում և արդիականացում։

2.9 Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքին վերաբերող պահանջները և փորձարկման մեթոդները սահմանող նորմատիվ փաստաթղթերի վարում և արդիականացում։

2.10 Համալրում է անձնակազմը համապատասխան  մասնագետներով (փորձագետներով), կազմակերպում է  նրանց վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները։

2.11 Իրականացնում է ներքին աուդիտ։

2.12 Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում ներկայացնում է տեղեկատվություն պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններին  սերտիֆիկատի մերժման վերաբերյալ` հիմնավորելով մերժման պատճառները։

 

3 Սերտիֆիկացման մարմնի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը

 

3.1 Սերտիֆիկացման մարմնի իրավունքներն են.

3.1.1 Իրականացնել արտադրանքի համապատասխանության կամավոր և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր հավաստում` իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում։

3.1.2 Համապատասխանության հավաստման նպատակով իրականացնել արտադրանքի նմուշառում և նույնականացում։

3.1.3 Սերտիֆիկացված արտադրանքի համար սահմանել համապատաս-խանության հսկողության պարբերականություն` համաձայնեցված հայտատուի հետ։

3.1.4 Իրականացնել սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության  հսկողություն, եթե դա  նախատեսված է սերտիֆիկացման սխեմայով։

3.1.5 Կասեցնել կամ դադարեցնել համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագրի  պայմանների խախտման դեպքում։

          3.2 Սերտիֆիկացման մարմինը պարտավոր է.

3.2.1 Համապատասխանության հավաստման բնագավառում իրականացնել գործունեություն միայն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում։

3.2.2 Պահպանել արտադրանքի համապատասխանության հավաստման աշխատանքների անցկացման սահմանված կարգը և պայմանագրային ժամկետները։

3.2.3 Ապահովել կատարվող աշխատանքների անկողմնակալությունը։

3.2.4 Համապատասխանության հավաստման գործընթացում ապահովել հավասար պայմաններ անկախ հայտատուներից և արտադրանքի ծագման երկրից։

3.2.5 Ապահովել ծառայողական և առևտրային գաղտնիք հանդիսացող համապատասխանության հավաստման մասին տեղեկատվության գաղտնիու­թյունը։

3.2.6 Պատշաճ մակարդակի վրա պահել իր գործունեության ոլորտի որակի կառավարման համակարգը։

3.2.7 Ունենալ համապատասխանության հավաստման հայտատուներից և այլ կողմերից համապատասխանության հավաստման գործընթացի հետ առնչվող բողոքների քննարկման կարգ։

3.2.8 Հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում ապահովել անհրաժեշտ պայմաններ պարբերական գնահատում իրականացնելու համար։

3.2.9 Դադարեցնել համապատասխանության հավաստման գործունեությունը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում։

3.3 Սերտիֆիկացման մարմինը կրում է պատասխանատվություն.

3.3.1 Համապատասխանության հավաստման ընթացակարգերը խախտելու համար։

3.3.2 Իր գործառույթներն ու պարտականությունները լիարժեք և ճշգրիտ չկատարելու համար։

3.3.3 Սերտիֆիկացման արդյունքների օբյեկտիվությունն ու հավաստիությունը չապահովելու համար։

3.3.4 Սերտիֆիկացման գործընթացում ստացված տեղեկատվության գաղտնիութ-յունը չապահովելու համար։

 

      4 Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը

 

     4.1 Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը ներառում է.

-             սերտիֆիկացման մարմնի ղեկավար/ տնօրեն/ տնօրենի տեղակալ,

-            արտադրանքի  և ծառայությունների սերտիֆիկացման բաժին-       փորձագետներ:

Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը բերված է Որակի ձեռնարկի/ SARM QM 8.2-2020/  1 հավելվածում։

        4.2 Սերտիֆիկացման մարմնի ղեկավարի գործառույթներն են.

4.2.1 Սերտիֆիկացման մարմնի ղեկավարը իրականացնում է  մարմնի ղեկավարումը  և  օպերատիվ  գործունեության  կարգավորումը, որի հրամաններն ու կարգադրությունները պարտադիր են մարմնի ողջ անձնակազմի համար։

4.2.2 Սերտիֆիկացման մարմնի ղեկավարը որոշում է քաղաքականությունն արտադրանքի համապատասխանության հավաստման ոլորտում և իրականացնում դրա  հսկողությունը, կայացնում է սերտիֆիկացման մասին որոշում ։

4.3 Կառավարման Խորհրդի գործառույթները սահմանված են ՀՀ ստանդարտացման մասին օրենքով:

4.4 Սերտիֆիկացման բաժինների գործառույթներն են.

4.4.1 Սերտիֆիկացման և հայտարարագրման հայտերի ընդունում և հայտին կից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն։

4.4.2 Փորձարկման համար արտադրանքի նմուշառում և նույնականացում։

4.4.3 Փորձարկման լաբորատորիայի ընտրություն և սերտիֆիկացման փորձարկումների անցկացման կազմակերպում։

4.4.4 Սերտիֆիկացված արտադրանքի արտադրության  վիճակի վերլուծություն։

4.4.5 Արտադրանքի համապատասխանության գնահատում և  համապատաս-խանության սերտիֆիկատի տրման (կամ մերժման) մասին որոշման պատրաստում և ձևակերպում։

4.4.6 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության  կազմակերպում և իրականացում։

4.4.7 Համապատասխանության հավաստման գործընթացում օգտագործվող ՆՓ ֆոնդի ձևավորում և արդիականացում։

4.4.8 Մասնակցություն սերտիֆիկացման մարմնի գործառույթները կանոնա-կարգող  կազմակեր­պա­մեթոդական փաստաթղթերի մշակմանը։

4.4.9 Համապատասխանության հավաստման գործընթացում օգտագործվող ձևաթղթերի մշակում, արդիականացում և վարում։

4.4.10 Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի ցանկերի մշակում, արդիականացում և վարում։

4.4.11 Համագործակցություն ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի, պետական վերահսկողություն իրականացնող մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ։

4.4.12 Համապատասխանության հավաստման բնագավառի վերաբերյալ օրենսդրական և իրավական ակտերի, Ազգային Մարմնի հրամանների, կարգադրությունների, համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի ցանկի, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրված ոլորտի վարում, արդիականացում և սահամնված կարգով սերտիֆիկացման մարմնի ստորաբաժանումներին և շահագրգիռ կողմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։ 

4.4.13 Սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին տվյալներն ամրագրված են «Հավելված ABC-01-01-07 Համապատասխանության  գնահատման

մարմնի անձնակազմը»  ձևաչափում:

4.5 Սերտիֆիկատների ձևակերպման և գրանցման սպասարկման աշխատակիցների գործառույթներն են.

4.5.1 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի ձևակերպում, գրանցում և հանձնում սերտիֆիկացման բաժիններին։

4.5.2 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարում։

4.5.3 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի բլանկների ստացում, պահպանում և օգտագործված բլանկների համար հաշվետվության ներկայացում` ըստ սահմանված կարգի։

4.5.4  Համապատասխանության սերտիֆիկատների տրման և հայտարարա­գրերի վավերացման ու գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի փաթեթի պահպանում և սահմանված կարգով հանձնում արխիվ։

 

 5 Սերտիֆիկացման մարմնի ֆինանսական գործունեությունը

 

5.1 Սերտիֆիկացման մարմնի գործունեությունը  տնտհաշվարկային է և հիմնված է ինքնածախսածածկման վրա։

5.2 Համապատասխանության կամավոր հավաստման աշխատանքների վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։

  

6 Սերտիֆիկացման մարմնի գործունեության  հսկողությունը

 

Սերտիֆիկացման մարմնի գործունեության հսկողությունը իրականացվում է ներքին և արտաքին աուդիտների միջոցով:

 

7 Սերտիֆիկացման մարմնի համագործակցությունը այլ կազ­մա­­կերպու­­թյուն­ների հետ

7.1 Սերտիֆիկացման մարմնի փոխհամագործակցությունը այլ կազմակերպությունների հետ իրականացվում էՀավատարմագրված ոլորտում կողմերի հետագա գործունեության վերաբերյալ  պայմանագրով։

7.2  Սերտիֆիկացման մարմնի համագործակցությունը տրված է հավելված 1-ում։


ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 1

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2

Նորություններ
2020-11-26  Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
2020-10-14  Միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-09-04  Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
2020-09-04  Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...