<<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունը՝ որպես արտադրանքի սերտիֆիկացման մարմին, հավատարմագրված է 1994 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին, ուժի մեջ է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 8-ը։
<<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունն իր հավատարմագրման ոլորտի շրջանակներում իրականացնում է հետևյալ աշխատանքները`
- արտադրանքի սերտիֆիկացում;
- արտադրանքի համապատասխանության հայտարարագրի գրանցում;
- օտարերկրյա սերտիֆիկատների ճանաչում և վերաձևակերպում;
- ծառայությունների սերտիֆիկացում:
Սերտիֆիկացման մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
1. Իրականացնում է հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպում, սահմանված կարգով տալիս է համապատասխանության սերտիֆիկատ կամ հիմնավորված մերժման որոշում։
2. Գրանցում է հայտատուների կողմից ներկայացված արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերը։
3. Համագործակցում է Հավատարմագրման Ազգային մարմնի, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների, արտադրողների (մատակարարների), պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների և սպառողների հետ։
4. Իրականացնում է արտադրանքի օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների վերլուծություն, ճանաչման մասին որոշման ընդունում և օտարերկրյա սերտիֆիկատների վերաձևակերպում սահմանված կարգով։
5. Իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողություն, եթե այն նախատեսված է համապատասխանության հավաստման սխեմայով։
6. Սահմանված պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում կասեցնում կամ դադարեցնում է տրված սերտիֆիկատների գործողությունը, հսկում է ուղղիչ միջոցառումների կատարումը։
7. Իրականացնում է տրված սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարումը։
8. Սերտիֆիկացման մարմնի կազմակերպամեթոդական և արտադրանքի համապատասխանության հավաստման փաստաթղթերի մշակում‚ ներդրում և արդիականացում։
9. Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքին վերաբերող պահանջները և փորձարկման մեթոդները սահմանող նորմատիվ փաստաթղթերի վարում և արդիականացում։
10. Համալրում է անձնակազմը համապատասխան մասնագետներով (փորձագետներով), կազմակերպում է նրանց վերապատրաստման և որակավորման բարձրացման աշխատանքները։
11. Իրականացնում է ներքին աուդիտ։
12. Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում ներկայացնում է տեղեկատվություն պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններին սերտիֆիկատի մերժման վերաբերյալ` հիմնավորելով մերժման պատճառները։
Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը.
1. Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը ներառում է.
- սերտիֆիկացման մարմնի ղեկավար/ տնօրեն/ ,
- տնօրենի տեղակալ,
- արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման բաժին,
- փորձագետներ:
Սերտիֆիկացման մարմնի կազմակերպական կառուցվածքը բերված է Որակի ձեռնարկի/ SARM QM 8.2-2020/ 1 հավելվածում։
2. Սերտիֆիկացման մարմնի ղեկավարի գործառույթներն են.
2.1 Սերտիֆիկացման մարմնի ղեկավարը իրականացնում է մարմնի ղեկավարումը և օպերատիվ գործունեության կարգավորումը, որի հրամաններն ու կարգադրությունները պարտադիր են մարմնի ողջ անձնակազմի համար։
2.2 Սերտիֆիկացման մարմնի ղեկավարը որոշում է քաղաքականությունն արտադրանքի համապատասխանության հավաստման ոլորտում և իրականացնում դրա հսկողությունը, կայացնում է սերտիֆիկացման մասին որոշում ։
3. Կառավարման Խորհրդի գործառույթները սահմանված են ՀՀ ստանդարտացման մասին օրենքով:
4. Սերտիֆիկացման բաժինների գործառույթներն են.
4.1 Սերտիֆիկացման և հայտարարագրման հայտերի ընդունում և հայտին կից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն։
4.2 Փորձարկման համար արտադրանքի նմուշառում և նույնականացում։
4.3 Փորձարկման լաբորատորիայի ընտրություն և սերտիֆիկացման փորձարկումների անցկացման կազմակերպում։
4.4 Սերտիֆիկացված արտադրանքի արտադրության վիճակի վերլուծություն։
4.5 Արտադրանքի համապատասխանության գնահատում և համապատաս-խանության սերտիֆիկատի տրման (կամ մերժման) մասին որոշման պատրաստում և ձևակերպում։
4.6 Սերտիֆիկացված արտադրանքի համապատասխանության հսկողության կազմակերպում և իրականացում։
4.7 Համապատասխանության հավաստման գործընթացում օգտագործվող ՆՓ ֆոնդի ձևավորում և արդիականացում։
4.8 Մասնակցություն սերտիֆիկացման մարմնի գործառույթները կանոնա-կարգող կազմակերպամեթոդական փաստաթղթերի մշակմանը։
4.9 Համապատասխանության հավաստման գործընթացում օգտագործվող ձևաթղթերի մշակում, արդիականացում և վարում։
4.10 Տեխնիկական կանոնակարգերով սահմանված, համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի ցանկերի մշակում, արդիականացում և վարում։
4.11 Համագործակցություն ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի, պետական վերահսկողություն իրականացնող մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ։
4.12 Համապատասխանության հավաստման բնագավառի վերաբերյալ օրենսդրական և իրավական ակտերի, Ազգային Մարմնի հրամանների, կարգադրությունների, համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի ցանկի, սերտիֆիկացման մարմնի հավատարմագրված ոլորտի վարում, արդիականացում և սահամնված կարգով սերտիֆիկացման մարմնի ստորաբաժանումներին և շահագրգիռ կողմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
4.13 Սերտիֆիկացման մարմնի փորձագետների մասին տվյալներն ամրագրված են «Հավելված ABC-01-01-07 Համապատասխանության գնահատման մարմնի անձնակազմը» ձևաչափում:
5. Սերտիֆիկատների ձևակերպման և գրանցման սպասարկման աշխատակիցների գործառույթներն են.
5.1 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի ձևակերպում, գրանցում և հանձնում սերտիֆիկացման բաժիններին։
5.2 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի գրանցամատյանների վարում։
5.3 Համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի բլանկների ստացում, պահպանում և օգտագործված բլանկների համար հաշվետվության ներկայացում` ըստ սահմանված կարգի։
5.4 Համապատասխանության սերտիֆիկատների տրման և հայտարարագրերի վավերացման ու գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի փաթեթի պահպանում և սահմանված կարգով հանձնում արխիվ։
Համապատասխանության հավաստման աշխատանքների իրականացման համար ներկայացվող հայտերի ձևերը`
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...