Համաձայն ,,Համապատասխանության գնահատման մասին,, ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում ծառայությունների սերտիֆիկացումն իրականացվում է կամավոր հիմունքներով։
Համապատասխանության սերտիֆիկատն անհրաժեշտ է Ձեր կողմից մատուցվող ծառայության որակի հավաստման համար։
● շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և ունեցվածքի նկատմամբ
ծառայության անվտանգության հավաստումը,● հայտատուի կողմից հայտարարված մատուցվող ծառայության որակիցուցանիշների հավաստումը,
● ծառայությունների ճիշտ ընտրության հարցում սպառողին աջակցություն ցուցաբերումը։
Հիմնական պահանջները, որոնք դրված են ծառայությունների սերտիֆիկացման հիմքում `
● մատուցվող ծառայության որակի համապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,
● կայուն և որակյալ ծառայության մատուցման ապահովում ըստ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի։
Ծառայությունների սերտիֆիկացումը - հիմնական միջոցն է շուկայական հարաբերությունների ժամանակ, որը երաշխավորում է մատուցվող ծառայության որակը նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։
Սերտիֆիկատի առկայությունն օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել ծառայություն մատուցողների միջև, քանի որ սերտիֆիկատի առկայությունը դա որակի երաշխիք է։
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերությունը որպես ծառայությունների սերտիֆիկացման մարմին հավատարմագրված է 1998 թվականից։ Վերջին անգամ հավատարմագրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հավատարմագրման վկայագիր N AST-001. M-0003-2009, նույնականացման նշագիրը` B 01, ուժի մեջ է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։
Ստանդարտների ազգային ինստիտուտն իր համագործակցությունը
հայտատուների հետ կառուցում է փոխշահավետ հիմքերի վրա։
● ծառայություների սերտիֆիկացման մարմնի աշխատակազմը համալրված է իրազեկ և համապատասխան որակավորում ունեցող փորձագետներով, որոնք ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ սերտիֆիկացման բնագավառում։ Մեր փորձագետները միշտ պատրաստ են մանրամասն պարզաբանել սերտիֆիկացման աշխատանքների հետ կապված հարցերը,● հնարավոր սեղմ ժամկետներում կատարում ենք սերտիֆիկացման աշխատանքները,
● անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հայտատուի նկատմամբ` կապված սերտիֆիկացման աշխատանքների հետ,
● երկարաժամկետ և փոխադարձ վստահելի հարաբերություններ ենք ստեղծում հայտատուների հետ ` մշտապես բավարարելով սերտիֆիկացման հետ կապված նրանց բոլոր կարիքները։
● սկսած 1998 թվականից ունենք ավելի քան 2500 սերտիֆիկացված հանրային սննդի կազմակերություններ,
● որոնցից մոտ 75% -ը Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության հետ երկարատև համագործակցող հաճախորդներն են կամ նրանց խորհրդով դիմող նոր կազմակերպությունները։
Մեր աշխատանքը տարբերվում է բարձր կազմակերպվածությամբ,
● ռեստորան, սրճարան, արագ սննդի կետ, խորտկարան և այլն,● բար, գարեջրի սրահ, պանդոկ. գիշերային ակումբ, դիսկոտեկ և այլն,
● ճաշարան, բուֆետ և այլն,
● պատրաստի սննդի տեղ հասցնելու ծառայությունները։
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության կազմում գործում են հավատարմագրված , նորագույն սարքավորումներով հագեցած փորձարկման լաբորատորիաներ և ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպվող դասընթացներին , Ձեր ցանկության դեպքում, կարող եք մասնակցել նաև Դուք։
Մեր աշխատաոճն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հայտատուի հանդեպ` անկախ Ձեր մատուցած ծառայության ծավալից։
Մենք պատրաստ ենք աջակցել Ձեր կազմակերպության ստեղծման աշխատանքների կազմակերպմանը, նաև տրամադրում ենք խորհրդատվություն սարքավորումների տեղաբաշխման, տեխնոլոգիական ,,հոսքերի,, ճիշտ իրականացման ուղղությամբ։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
...
...
...
...
...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...