2017-10-13
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 2017 Թ.

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին ԻՍՕ, ԻԷԿ և ԻՏՈՒ կազմակերպությունների անդամները տոնում են Ստանդարտների համաշխարհային օրը, ինչը նպատակաուղղված է արժանին մատուցել հազարավոր փորձագետների աշխատանքին, որոնք մշակում են ազգային, տարածաշրջանային և միջազգային ստանդարտները։ 2017 թվականի կարգախոսն է՝ «Ստանդարտները քաղաքները դարձնում են խելացի»։

Բավարար խմելու ջուր, մաքուր էներգիային համաշխարհային մատչելիություն, մեկ վայրից մյուսն արդյունավետ երթևեկելու ունակություն, անվտանգության և ապահովության զգացողություն՝ սրանք այն խոստումներն են, որ ժամանակակից քաղաքները պետք է իրագործեն, եթե ձգտում են մնալ մրցունակ և իրենց քաղաքացիների համար ապահովել կյանքի պատշաճ մակարդակ: 

Խելացի Քաղաքի կառուցումը չափազանց բարդ է։ Յուրաքանչյուր քաղաք ունի իր դժվարությունները և պահանջում է իր ուրույն լուծումները։ Այդուհանդերձ, գոյություն ունի մեկ այնպիսի ընդհանուր հայտարար, որը պարզեցնում է այդ խնդիրը։

Միջազգային ստանդարտներն աջակցում են յուրօրինակ լուծումների մշակմանը, որոնք կարող են հարմարեցվել տվյալ քաղաքի որոշակի պայմաններին։ Դրանք պարունակում են փորձագետների գիտելիքները և լավագույն փորձը և անհրաժեշտ են արտադրանքների և ծառայությունների որակի ու բնութագրերի ապահովման համար։ Ավելին, դրանք ապահովում են տարբեր տեխնոլոգիաների միջև համատեղելիությունը և օգնում են սպառողներին համեմատել ու ընտրել լավագույն հնարավոր լուծումը։  

Ստանդարտները նաև ապահովում են արտադրանքների ու ծառայությունների առավել լայն ընտրություն։ Դրանք օգնում են բարձրացնել մրցունակությունը և խթանել նորարարությունը։  Համակարգային մոտեցման դեպքում դրանք օգնում են համակցել տարբեր մատակարարների կառույցները կամ լուծումները։ 

Միջազգային ստանդարտներն օգնում են ապահովել տարբեր տարրերի համակարգված անվտանգ և սահուն աշխատանքը` քաղաքի յուրաքանչյուր մակարդակում։ Դրանք օգնում են ապահովել էլեկտրաէներգիայի մատչելիությունը և էլեկտրաէներգիա օգտագործող կամ էլեկտրոնիկա պարունակող տարբեր սարքերի ու համակարգերի միացումը ցանցին։ Դրանք աջակցում են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը, նպաստելով տվյալների հավաքագրմանը, փոխանակման և վերլուծությանը, և տեղեկատվական անվտանգությանը։ Ի վերջո, սակայն ոչ նվազ կարևոր, դրանք կարևոր ցուցումներ են մատուցում քաղաքային կյանքի բոլոր կողմերի վերաբերյալ, ներառյալ՝ էներգախնայող շենքերը, խելացի տրանսպորտը, բարելավված թափոնների կառավարումը, կայուն համայնքների կառուցումը և շատ ու շատ ավելին։

Ստանդարտների կիրառմամբ մենք կարող ենք դարձնել մեր քաղաքները խելացի՝ քայլ առ քայլ։ Խելացիության անհատական կղզյակները կարող են միասին սերտաճել ու փողգործակցել։ Լավ է գիտակցել, որ միջազգային ստանդարտները կաջակցեն սահուն և ամբողջական Խելացի Քաղաքի ձևավորմանը։

Խելացի Քաղաքների և դրանց կայացման գործում կիրառվող ստանդարտների մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել https://www.iso.org/sites/worldsmartcity/ կայքը։
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...