2016-10-13
Ստանդարտացման համաշխարհային օր 2016

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Արդյոք կգնե՞ք որևէ արտադրանք, եթե վստահ չլինեք, որ այն համապատասխանում է որակի և անվտանգության նվազագույն պահանջներին: Ի վերջո, այն կարող է լինել անպիտան, վտանգավոր կամ անհամատեղելի ձեր տան այլ սարքավորումների հետ:

Պատասխանը՝ իհարկե, ոչ: Առանց միջազգային ստանդարտների համաշխարհային շուկայում չէր լինի վստահություն ապրանքների եւ ծառայությունների մատակարարման շղթայում, ինչն ակամայից մենք տրամաբանական ենք համարում: Այս կարևոր հարցին ուշադրություն դարձնելու համար ԻՍՕ-ն, Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ՄԷՀ) և Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ԻՏՈՒ), ինչպես նաև դրանց անդամակցող աշխարհի 164 երկրների Ստանդարտացման ազգային մարմինները հոկտեմբերի 14-ին նշում են Ստանդարտների միջազգային օրը՝ մատնանշելու, թե ինչպես են ստանդարտները ստեղծում վստահություն:

Երբ մենք զննում ենք խանութների լավ համալրված դարակները, ապա ակնկալում ենք, որ ապրանքը և մեզ մատուցվող ծառայությունները կբավարարեն ակնկալիքները: Եվ դա այն պատճառով, որ դրանց հետևում կանգնած են ստանդարտներն ու համապատասխանության գնահատումը: Երբ սա բացակայում է, այդ վստահությունը հեշտությամբ կորում է:

Առանց ստանդարտների մեր առօրյա կյանքում չի աշխատի ոչինչ: Ստանդարտներն անհրաժեշտ են ապահովելու անվտանգությունը, հուսալիությունը ու համատեղելիությունը գրասենյակային տեխնիկական միջոցներից մինչև կենցաղային սարքավորումների և համաշխարհային տնտեսությունը սնող ծառայությունների համար:

Միջազգային ստանդարտները մշակվում են տարբեր երկրներ ներկայացնող փորձագետների կողմից՝ հավասարակշռված, բաց և թափանցիկ գործընթացների միջոցով: Այս աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը, որի արդյունքն իրական խնդիրների գործնական լուծումն է:

«Արդեն 70 տարի է, ԻՍՕ-ն փոխհամաձայնության սկզբունքով մշակել է կամավոր ստանդարտներ, որոնցով պայմանավորված է եղել արդյունաբերական առաջընթացը, համաշխարհային առևտրի խթանումը, բարելավված առողջապահությունը, անվտանգությունն ու շրջակա միջավայրը», - ասում է ԻՍՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քևին ՄակՔինլին:

«Վստահելի ստանդարտ նշանակում է, որ արդյունաբերությունը կարիք չունի հայտնագործելու նոր հեծանիվ, որ նորամուծությունները կլինեն համատեղելի և կաշխատեն առկա տեխնոլոգիաների հետ, և որ արտադրանքն ու ծառայությունները կլինեն վստահելի: Պետական կառավարման մարմինները կիրառում են ստանդարտները որպես կանոնակարգման վստահելի լուծումներ և դա սպառողին տալիս է հոգեկան հանգստություն այն առումով, որ վտանգի տակ չեն դնում իրենց ու իրենց ընտանիքին»:

Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997թ-ից ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ԻՍՕ (ISO) միջազգային ստանդարտացման կազմակերպու¬թյու¬նում լիիրավ անդամի և 2008 թվականի հունվարի 1-ից ՍԵՆ (CEN) Ստանդարտացման Եվրոպական կոմիտեում` միացող (affiliate) անդամի կարգավիճակով: Միաժամանակ ակտիվորեն մասնակցում է ԻՍՕ-ի և ՍԵՆ-ի տեխնիկական հանձնաժողովների և ենթահանձնաժողովների աշխատանքներին։

Ստանդարտների ազգային ինստիտուտը, որպես ստանդարտացման ազգային մարմին 1992թ.-ից լիիրավ անդամի կարգավիճակով մասնակցում է ԱՊՀ մասնակից-պետությունների Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՍՉՍ ՄՊԽ) ստանդարտացման կոմիտեների աշխատանքներին:

Ազգային մակարդակով Ստանդարտների ազգային ինստիտուտը համակարգում է 26 ստանդարտացման ազգային տեխնիկական հանձնաժողովների աշխատանքը։ Հոկտեմբերի 14-ին ըվա կապակցությամբ Ստանդարտների ազգային ինստիտուտն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն հարյուրավոր ազգային փորձագետներին, որոնք իրենց աշխատանքով նպաստում են հանրապետության տնտեսության և հանրային կարևորության ոլորտներում նորարարական ազգային ստանդարների ներդրմանը և կիրառմանը։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...