2014-10-14
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ը ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է.

Ամեն տարի հոկտեմբերի 14-ին ստանդարտներ մշակող համաշխարհային հանրույթը տոնում է Ստանդարտների Համաշխարհային Օրը՝ միջազգային ստանդարտների մշակման նպատակով իրենց նորարարական գիտելիքները և փորձը ներդնող հազարավոր փորձագետների աշխատանքն արժևորելու նպատակով։

Միգուցե Դուք տեղյակ չեք, բայց յուրաքանչյուր օր ամենուրեք Ձեզ շրջապատում է ստանդարտների թաքնված,սակայն տպավորիչ աշխարհը, որն օգնում է գրեթե բոլոր հարցերում։ Դիտեք ներկայացված տեսանյութը և Դուք տպավորված կլինեք։ Ստանդարտները վերաբերվում են գրեթե ամեն ինչին՝ սկսած առավոտյան սուրճից, ժամացույցներից, ատամի մածուկից մինչև հեծանիվները։ 

Ստանդարտների Համաշխարհային օրը կազմակերպվում է աշխարհի ամենախոշոր ստանդարտ մշակող կազմակերպությունների՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային Էլեկտրատեխնիկական Կոմիտեի (IEC) և Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU), ինչպես նաև նրանց անդամ ու գործընկեր կազմակերպությունների կողմից։

Այս տարի ևս մենք արժևրում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր ստանդարտների միջոցով «ստեղծում են խաղի հավասար կանոններ», հարմարավետ դարձնելով կյանքը։ Այն երկրները, որոնք ներ են դնում միջազգային ստանդարտները իրենց քաղաքականություններում և տեխնիկական կանոնակարգերում, ավելի լավ են պաշտպանում իրենց բնակչությունը և ընձեռում նրանհամաշխարհային շուկաներից որակյալ արտադրանքի ընտրության ավելի մեծ հնարավորություն։ Այդպիսի երկրները հնարավորություն են տալիս նաև իրենց արդյունաբերությանը մուտք գործել նոր շուկաներ, զարգացնելով ազգային տնտեսությունը։ Միջազգային ստանդարտները կարևորո են յուրաքանչյուրիս համար՝ ամենամեծից մինչև ամենափոքր խաղացողները։ Փոքր և միջին ձեռնարկատիրությունը դրանց միջոցով հեշտությամբ ծանոթանում է տեխնոլոգիական նորարարություններինև լավագույն գործելակարգին, ինչը թույլ է տալիս մրցակցել միջազգային ասպարեզում։Վերջին միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ ստանդարտների կիրառումը կազմակերպությունների կողմից ապահովում է դրանց համախառն հասույթի միջինում 4%-ոց աճ։

Ստանդարտները նաև հսկայական օգուտներ են ապահովում ազգային տնտեսությունների համար։ Մի շարք երկրներում (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ստանդարտների մշակումը և ներդնումը տնտեսության մեջ ապահովում է համախառն ներքին արդյունքի 1-3%-ը։

Հայաստանի Ստանդարտացման ազգային մարմինը միանում է համաշխարհային ստանդարտացման հանրույթի շնորհավորանքներին և ջերմորեն շնորհավորում է ազգային ստանդարտների մշակմանը մասնակցող բոլոր փորձագետներին ու համագործակցող բոլոր կազմակերպություններին այս տոնի կապակցությամբ։ Միաժամանակ մեր երախտապարտությունն ենք հայտնում նրանց՝ ազգային տնտեսության զարգացման և բոլորիս համար այդքան կարևոր աշխատանքի ու մասնակցության համար։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...