2017-11-21
Որակի համաշխարհային օր
Նոյեմբերի 18-ին, Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ և Համազգային վստահության խորհրդի հետ համատեղ «Դաբլ Թրի Հիլթոն» հյուրանոցում անցկացվեց Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը Հայաստանում անցկացվեց առաջին անգամ: Միջոցառմանը մասնակցեցին հանրապետության նշանավոր, առավել որակյալ արտադրանքով աչքի ընկնող և սպառողների վստահությունը վայելող կազմակերպություններ։ Հրավիրված էին նաև արտասահմանյան հյուրեր, մասնավորապես Ռուսաստանի արտադրողների և արդյունաբերողների միության, Ռուսաստանի որակի կազմակերպության, Եվրոպական որակի կազմակերպության ներկայացուցիչները։ 
Որակի Համաշխարհային Օրը (World Quality Day) ամենամյա միջոցառում է, որն անց է կացվում աշխարհի շատ երկրներում՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը (այս տարի՝ նոյեմբերի 9-ին): Այս օրվա հիմնադրման նախաձեռնողն է Որակի Եվրոպական կազմակերպությունը (EOQ)՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) աջակցությամբ: Որակի Համաշխարհային Օրը նշվել է դեռևս 1960 թվականից, սակայն պաշտոնապես այն հաստատվեց 1990 թվականին ՄԱԿ-ի կողմից: Վեց տարի անց, Որակի եվրոպական կազմակերպությունը այդ շաբաթը որում գտնվում է նոյեմբերի երկրորդ հինգշաբթին, հայտարարեց Եվրոպական որակի շաբաթ: 
Սա հատուկ օր է այն մասնագետների համար, որոնք աշխատում են որակի հսկողության ոլորտում: Նրանց աշխատանքի շնորհիվ աճում է սպառողների գրագիտության եւ արտադրանք վաճառողի, ծառայություն մատուցողի և աշխատանք կատարողի պատասխանատվության մակարդակը: Ժամանակակից պայմաններում որակի գործոնը վճռորոշ է դառնում ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ յուրաքանչյուր տարածաշրջանի եւ մեկ ձեռնարկության մրցունակության բարձրացման գործում: Իսկ դրա ապահովումն անհնար է առանց այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգումը եւ ստանդարտացումը, համապատասխանության հավաստումը եւ հավատարմագրումը, չափագիտությունը եւ փորձարկումը, ռեսուրսների խնայումը:
Ուստի կարևոր է օգտագործել կառավարման ժամանակակից մեխանիզմները, տարածել կուտակած առաջադեմ փորձը, բարձրացնել արտադրանքի եւ ծառայությունների բարձրորակության կարևորությունը, ինչպես նաև ակտիվացնել այն աշխատանքները, որոնք ուղղված են որակի խնդիրների արժեվորմանը: Ի վերջո, այն վերաբերում է ոչ միայն մարդկանց եւ շրջակա միջավայրի ապրանքների անվտանգությանը, այլեւ սպառողների պահանջների եւ ակնկալիքների բավարարման աստիճանին:
Եվրոպական որակի շաբաթը այժմ վերածվել է նշանակալի համաշխարհային իրադարձության, որը ներառում է որակի խնդիրների վրա հանրության ուշադրության գրավման քարոզարշավների անցկացում, ինչպես նաեւ Եվրոպայում մրցունակության համար որակի կարևորության եւ ձեռքբերումների ցուցադրում:
Որակի հասկացությունը սերտորեն կապված է ժամանակակից քաղաքակրթության բարիքների, կյանքի որակի հետ, այն է՝ շրջակա միջավայրի պահպանությունը, մարդու ֆիզիկական առողջությունն ու հոգեբանական հարմարավետությունը:
Որակի համաշխարհային օրվա 2017 թվականի կարգախոսն է «Ամենօրյա առաջնորդ»: Առաջնորդությունը վերաբերում է այն բանին, թե ինչպես ենք մենք ձգտում անելու մեր լավագույնը և թե ինչպես ենք մենք օգնում ուրիշներին անելու իրենց լավագույնը: Առաջնորդությունն ու հաջողությունը ցանկացած գործում գլխավորապես որոշվում են այդ գործի բաղադրիչների որակով, լինի դա գաղափար, պլանավորում կամ վերջնական արդյունք:

 
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...