Ստանդարտների
ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը 2014 թվականի հունվարի 28-ին պաշտոնական
այցով գտնվում էր ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային
գործակալությունում, որտեղ հանդիպում ունեցավ գործակալության պետ Գրիգորի Էլկինի
հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև գործակալության պետի տեղակալ Ա․Վ․Աբրամովը, Տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման վարչության պետ Վ․Ն․Կլյուշնիկովը, միջազգային համագործակցության վարչության պետ Բ․Մ․Պոտյեմկինը և այդ վարչության բաժնի պետ Լ․Ա․Կապուստենկոն։
Քննարկումը նվիրված
էր ստանդարտացման ոլորտում «Ճանապարհային քարտեզի» ձևավորմանը՝ կապված Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հետ։ Ռոսստանդարտի
պետը նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարներին Մաքսային Միության
տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների վերաբերյալ
իրազեկման կարևորությունը։
Ե․Ազարյանը ներկայացրեց Ինստիտուտի ներկայիս գործունեությունը ստանդարտացման ասպարեզում, այդ թվում՝ միջազգային ստանդարտացմանը Ինստիտուտի մասնակցության, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների
գործունեության ակտիվացման, ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդի վերաբերյալ։
Գ․Էլկինը, որը հանդիսանում է նաև ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի նախագահը, հայտնեց, որ ներկայումս անհրաժեշտ է առավել ակտիվացնել Հայաստանի մասնակցումը
Միջպետական խորհրդի և միջպետական տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներում՝
կապված Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող
փաստաթղթերի ստեղծման հետ։
Քննարկվեցին նաև
ստանդարտացման ոլորտում տեղեկատվական ներգործության, ուսուցման կազմակերպման և
Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի ներդրման ոլորտում փորձի փոխանակման խնդիրները։
Հանդիպման
արդյունքներով Ռոսստանդարտի պետ Գ․Էլկինը և Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե․Ազարյանը ստորագրեցին ԵՏՀ և Մաքսային միությանը ՀՀ անդամակցության
Ճանապարհային քարտեզի իրականացմանն ուղղված ստանդարտացման ոլորտում Միջոցառումների
ծրագիր։ Համաձայն Միջոցառումների ծրագորվ նախատեսված միջոցառումների, Ռոսստանդարտը
հայկական կողմին կտրամադրի ստանդարտացման ոլորտի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
կաջակցի Ստանդարտների ազգային ինստիտուտին կազմակերպել համապատասխան տեխնիկական
կանոնակարգերի գծով մասնագետների վերապատրաստումը, կկազմակերպվի խորհրդաժողով
Երևանում արդյունաբերողների և գործարարների համար, կկազմակերպվեն համապատասխան
մասնագետների միջև խորհրդակցություններ։

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...