2015-03-05
Ստանդարտացման լավագույն գործելակարգ թեմայով ԻՍՕ-ի կողմից կազմակերպած աշխատաժողով Վիլնյուսում

ԻՍՕ–ի (Ստանդարտացման միջազգային կազմակերպություն) “Զարգացող երկրներին աջակցության 2011-2015թթ. ծրագրի” շրջանակներում ԻՍՕ-ի կողմից 2014թ. հոկտեմբերի 6-7 Վիլնյուսում, Լիտվա կազմակերպվեց աշխատաժողով` “Ստանդարտացման լավագույն գործելակարգ” թեմայով:


Աշխատաժողովը նախատեսված էր Ստանդարտացման ազգային մարմիններում ստանդարտացման աշխատանքները ղեկավարող պաշտոնյաների համար։ Աշխատաժողովին մասնակցեցին ներկայացուցիչներ Հայաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Խորվաթիայից, Մակեդոնիայից, Սլովենիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Ղրղզստանից։ Որպես Հայաստանի ներկայացուցիչ աշխատաժողովին մասնակցեց Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը։ Աշխատաժողովը վարեցին ԻՍՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քեվին Մաք Քինլին և ԻՍՕ-ի Ստանդարտացման գծով տնօրեն Թրեվոր Վիզեն։

Ընդհանուր առմամբ ներկայացվեցին Առևտրի Համաշխարհային Կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ» համաձայնագրի սկզբունքները և ԻՍՕ-ի կողմից ի լրումն դրանց հռչակված լրացուցիչ սկզբունքները, մեկնաբանվեցին դրանց կիրառման մոտեցումները ստանդարտացման գործընթացներում։ Մասնակիցները կոնկրետ գործնական օրինակների վրա քննարկեցին այդ սկզբունքների կիրառումը։ Աշխատաժողովի վերջում յուրաքանչյուր մասնակից առանձին-առանձին հարցազրույց անցավ ԻՍՕ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պարզաբանվեցին կոնկրետ հարցադրումների հետ կապված խնդիրները։


Հոկտեմբերի 7-ին փոխտնօրեն Գ.Նազարյանը այցելեց Լիտվայի Ստանդարտների ազգային ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցավ տնօրեն պարոն Դեյվիս Զաբուլիոնիսի և Ալբանիայի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ռիզա Հասանաջի հետ։ Հանդիպման ընթացքում կատարվեց ստանդարտացման որոշ խնդիրներով փորձի և կարծիքների փոխանակում։ Քննարկվեցին միջազգային ստանդարտացման ոլորտում համագործակցության խնդիրները։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...