2020-01-22
ՏՀ 11 վերակազմավորված տեխնիկական հանձնաժողովի նիստը

2020 թվականի հունվարի 15-ին Ստանդարտների ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ՏՀ 11 վերակազմավորված տեխնիկական հանձնաժողովի նիստը: Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. Վերակազմավորված տեխնիկական հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ծանոթացում, տեխնիկական հանձնաժողովի նախագահի ընտրություն

2. «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ կողմից առաջարկված «Նիկոտին պարունակող արտադրանք. Տաքացվող ծխախոտ պարունակող ապրանքատեսակներ. Տեխնիկական պայմաններ» ստանդարտի մշակման առաջարկի քննարկում,

3. ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020թ. ծրագրում» մշակման համար առաջարկված ծխախոտի ոլորտի ստանդարտների մշակման նպատակահարմարության և առաջնահերթության քննարկում

Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ա. Բաբայանը հանդես եկավ բացման խոսքով և ներկայացրեց ՏՀ 11 տեխնիկական հանձնաժողովի վերակազմավորման անհրաժեշտությունը և բարձրացրեց ՏՀ նոր նախագահի ընտրության հարցը՝ առաջարկելով Կ. Գարասեֆերյանի թեկնածությունը։ Տեխնիկական հանձնաժողովի բոլոր անդամները հավանություն տվեցին Կ. Գարասեֆերյանի թեկնածությանը և նա միաձայն ընտրվեց ՏՀ 11 տեխնիկական հանձնաժողովի նախագահ:

Կ. Գարասեֆերյանը ներկայացրեց օրակարգի երկրորդ հարցը, խոսեց ոչ միայն տաքացվող, այլ նաև էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ ազգային ստանդարտների մշակման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դրանց վերաբերյալ ազգային ստանդարտներ գործում են ՌԴ-ոմ (ГОСТ Р) և Ղազախստանի Հանրապետությունում (СТ РК), ուստի նպատակահարմար է տվյալ ոլորտի բոլոր նորարարական արտադրատեսակների համար օրենսդրական դաշտ ստեղծել: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ ներկայացուցիչ Լ. Գևորգյանը ներկայացրեց ընկերության դրական դիրքորոշումը ՀՀ շուկայում տաքացվող և էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ պահանջների սահմանման և օրենսդրական դաշտի ստեղծման վերաբերյալ:

Տեխնիկական հանձնաժողովը որոշեց հավանություն տալ տաքացվող սիգարետների և էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ ստանդարտների մշակմանը:

Կ. Աբրահամյանն առաջարկեց փոխել տեխնիկական հանձնաժողովի անվանումը՝ այն համապատասխանեցնելով տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված գործառույթներին՝ նոր արտադրատեսակներին (տաքացվող, էլեկտրոնային սիգարետներ և այլն) ներկայացվող պահանջներին համահունչ:

Ա. Բաբայանը ներկայացրեց օրակարգի երրորդ հարցը և խնդրեց տեխնիկական հանձնաժողովի անդամներին ներկայացնել իրենց կարծիքը ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020թ. ծրագրում» մշակման համար առաջարկված ծխախոտի ոլորտի ստանդարտների մշակման նպատակահարմարության և առաջնահերթության վերաբերյալ, և ՀՀ ԱՆ ներկայացուցչի ներկայացրած հիմնավորման հիման վրա թվով 4 ստանդարտի մշակում ընդգրկվեց «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020թ. ծրագրում»:


Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...