Ստանդարտների ազգային
ինստիտուտը, "Հայասի գրուպ" և "Փ.Աբաջան" ՍՊԸ ընկերությունների հետ 2011թ. հուլիսի
15-ին Ուկրաինայի Կիև քաղաքում մասնակցեց "Թոփ Թեն Ավարդ" (Top Ten Award) միջազգային
մրցանակաբաշխությանը և արժանացավ ոսկե մրցանակի: Այդ մրցանակաբաշխությունը
յուրաքանչյուր տարի տեղի է ունենում նախորոք ընտրված որևէ երկրում և նպատակ ունի
խթանել աշխատանքների, ծառայությունների և արտադրանքի որակը: Համաշխարհային
ճանաչում ունեցող այդ մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2002թ.-ին, որի
առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող
լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում: Մրցանակաբաշխությունը
ունի սահմանված չորս մրցանակ` ոսկե, արծաթե, բրոնզե և արժևորման նամակ:
Մրցանակների արժանացող
ընկերությունների ղեկավարները պետք է օժտված լինեն հանրային կարծիք ձևավորելու
ունակությամբ, հատկապես կարևորելով ծառայությունների և արտադրանքի որակը, քանի որ
նրանք քաջ գիտակցում են, որ հաջողության գրավականը հաճախորդն է:
Կիևում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը այս տարի մասնակցեցին 35 երկրներից ներկայացված մոտ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրված մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ԻՍՕ 10001:2007 "Որակի կառավարում. Հաճախորդի բավարարվածություն. Կազմակերպության վարքագծի կանոնակարգի ուղեցույց" ստանդարտի պահանջներին: "Թոփ Թեն Ավարդ" մրցանակաբաշխության փորձագետի կողմից Ստանդարտների ազգային ինստիտուտում իրականացվեց նշված ստանդարտի պահանջների կատարման աուդիտը, որի արդյունքում Ինստիտուտը արժանացավ ամենաբարձր գնահատականի: Նշվածը պայմանավորեց Ինստիտուտին ոսկե մրցանակի շնորհումը:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...