2016-08-12
Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Լույս և լուսավորում» տեխ. հանձնաժողովը
2016 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՍԱՐՄ ՏՀ 25 «Լույս և լուսավորում» տեխնիկական հանձնաժողովի անդրանիկ հիմնադիր նիստը։ Վերջին շրջանում, համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանաչ քաղաքային լուսավորություն» ծրագրի հետ, Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից իրականացվել էր հետազոտություն՝ լույսի և լուսավորման ոլորտում գործող նորմատիվ և ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջների ու նորմերի վերաբերյալ՝ դրանք համադրելով ներկայումս գործող միջազգային և տարածաշրջանային նորմերի հետ։ Կատարված հետազոտություն ցույց տվեց, որ նորմատիվ դաշտը ներկայումս վերնայման կարիք ունի և չի համապատասխանում արդի պահանջներին։ Ավելին, գործող նորմերը չեն ապահովում էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջների ներդրումը լուսավորման համակարգերի համար։
Լույսի և լուսավորման ոլորտում շահագրգիռ կողմերի մասնագետներից բաղկացած նոր տեխնիկական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը մեծ արձագանք ստացավ շահագրգիռ կողմերի շրջանում։ Աշխատանքներին մասնակցելու համար ցանկություն են հայտնել ինչպես պետական կառավարման մարմինների՝ ՀՀ քաղաքաշինության և ՀՀ էներգետիկայի նախարարությունները, այնպես էլ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները։
Հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ներկայացվեց ընդհանուր առմամբ ներկայումս Լույսի և լուսավորման նորմատիվ դաշտում տիրող իրավիճակը և առաջարկվեց հանձնաժողովի ապագա գործունեության ծրագիրը։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ներկայացնող էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասնագետ պարոն Հրանտ Տեր-Գաբրիելյանը, ով այդ ոլորտում ամենափորձառու մասնագետներից է։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին և հավանություն տվեցին ՏՀ կանոնադրության նախագծին։
Հանձնաժողովի առաջիկա ամենակարևոր աշխատանքը կլինի վերնայել ներկայումս ՀՀ-ում գործող ՀՀ ՇՆ II 8.03-96 «Բնական և արհեստական լուսավորում» շինարարական նորմերը և համապատասխանեցնել դրանք արդի պահանջներին։ Այնուհետև հանձնաժողովը կմշակի և կհաստատի ստանդարտացման ծրագրում ընդգրկվող լույսի և լուսավորման թեմաներով համապատասխան ազգային ստանդարտները՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ։




Այլ Նորություններ
2022-03-15
2021-12-10

2021-10-14
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
2021-09-25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
2021-09-25
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
//ESEM AVELACREL
Նորություններ
2022-03-15
Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
...
2021-12-10
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
...
2021-11-25
VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
...
2021-11-25
ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
...
2021-11-11
«Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
...
2021-10-14
Ստանդարտների համաշխարհային օրը
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25
Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14
Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
Ստանդարտների համաշխարհային օր...