2015-10-19
Ստեղծվեց ՏՀ 25 "Նավթամթերք և քսուքային նյութեր" ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲ ընկերության և նավթամթերք ու քսուքային նյութեր ՀՀ ներմուծող մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ ինստիտուտին կից ստեղծվել է ՏՀ 25 "Նավթամթերք և քսուքային նյութեր" ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը, որի հիմնական նպատակն է ՀՀ գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ ԵՏՄ շրջանակներում նավթամթերքի և քսուքային նյութերի ներմուծումն առանց տեխնիկական խոչընդոտների իրականացնելու համար  Եվրասիական տնտեսական միության ТР ТС 013/2011 "Ավտոմոբիլային և ավիացիոն բենզիններին, դիզելային և նավի վառելիքներին, ռեակտիվ շարժիչների վառելիքներին և մազութին ներկայացվող պահանջների մասին" և ТР ТС 030/2011 "Քսուքային նյութերի, յուղերի և հատուկ հեղուկների պահանջներ" տեխնիկական կանոնակարգերի արդյունավետ կիրառման միջոցով: Այդ նպատակով հանձնաժողովը պետք է աջակցի նավթամթերքի և քսուքային նյութերի ոլորտում միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների ներդրմանը, ինչպես նաև միջազգային, եվրոպական ու միջպետական ստանդարտացման կազմակերպությունների տեխնիկական հանձնաժողովների հետ (TC 28, МТК 31 և TC 19) համագործակցության զարգացմանը:

2015թ. հոկտեմբերի 15-ին կայացավ ՏՀ 25 "Նավթամթերք և քսուքային նյութեր" տեխնիկական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ ձևավորվեց հանձնաժողովի կազմը: Նավթամթերք ներմուծող, փորձարկումներ իրականացնող և գիտական շուրջ 19 կազմակերպություններ ընդգրկվեցին ՏՀ 25 ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմում:
Բացման խոսքով հանդես եկավ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, որը ներկայացրեց ՏՀ 25 տեխնիկական հանձնաժողովի խնդիրները և նպատակները, ինչպես նաև անելիքները ստանդարտացման միջոցով տվյալ ոլորտի գործարարների և բիզնեսի շահերը պաշտպանելու համար:
Նիստի մասնակիցները միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրեցին "Արմօյլ" ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին, նախագահի տեղակալ՝ ՀՀ "Փորձաքննությունների ազգային բյուրո" ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Պատվական Ռսկանյանին:
Նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական մի շարք հարցեր' կապված 2016թ. աշխատանքային ծրագիրը և հանձնաժողովի կանոնադրությունը նախապատրաստելու և հաստատելու հետ, ինչպես նաև տեխնիկական հարցեր' ТР ТС 013/2011 և ТР ТС 030/2011 ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ներդրման վերաբերյալ:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...