2018-02-28
ՏՀ 16 տեխնիկական հանձնաժողովի նիստը
2018-02-21 տեղի ունեցավ շինարարության ոլորտում ստանդարտացման ազգային աշխատանքներ իրականացնող ՏՀ 16 հերթական նիստը, որին ներկա էին ոլորտը ներկայացնող տարբեր շահագրգիռ կողմեր՝ մասնավոր, պետական, հանրային և գիտա-կրթական կազմակերպություններից։ Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ա.Վարդանյանը։ Օրակարգը չափազանց ծանրաբեռնված էր և ընդգրկում էր ինչպես ստանդարտների նոր նախագծեր, այնպես էլ մի շարք կարևորագույն խնդիրներ՝ հետագա ստանդարտացման աշխատանքների իրականացման համար։ Մասնավորապես, ներկայացվեցին ապակե մանրաթելային խողովակների ոլորտում հանրապետությունում առաջին անգամ ազգային մակարդակով ներդրվող ՀՍՏ 395-2018 և ՀՍՏ ԱՍՏՄ Դ3517-2018 նոր ստանդարտների նախագծերը, որոնք խիստ առաջադիմական են իրենց բնույթով ոչ միայն Հայաստանի, այլև մեր ողջ տարածաշրջանի առումով։ Ներկայացվեց նաև ՀՍՏ ԱՍՏՄ Ս666-2017 «Արագացված սառեցման և հալեցման նկատմամբ բետոնի կայունության փորձարկման մեթոդներ» նոր ստանդարտի վերջնական նախագիծը։ Հանձնաժողովը քննարկեց Հայաստանում շինարարության ոլորտում ամերիկյան ստանդարտների ներդրման նպատակահարմարությունը։ Նշվեց, որ շինանյութերի փորձարկման առումով հանրապետությունում լայն տարածում են գտել ամերիկյան փորձարկման սարքավորումները, որոնց կիրառման համար խիստ նպատակահարմար է ամերիկյան ստանդարտների ներդրումը։ Մյուս կողմից, հաճախ այդ ստանդարտների ներդրումը հակասում է գործող ազգային ստանդարտներին և չի համապատասխանում չափման ընդունված համակարգի կանոններին։ Հետևաբար, ամերիկյան ստանդարտների ներդրումը պետք է ուղեկցվի պատշաճ մանրակրկիտ փորձագիտական գնահատմամբ։ Հանձնաժողովի անդամները որոշ դիտողություններ ներկայացրերցին ստանդարտների նախագծերի վերաբերյալ։ Որոշում կայացվեց ժամանակ հատկացնել հանձնաժողովի անդամներին մինչև մարտի 15 առկա բոլոր դիտողությունները գրավոր ներկայացնելու և նախագծերի վերջնական տարբերակը պատրաստելու համար։
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...