2012-08-17
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը 2012թ. հուլիսի 9-14 մասնակցեց ք. Տաշքենդում, Ուզբեկստանում Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) կողմից կազմակերպված «Ստանդարտացման ազգային ռազմավարությունների սահմանումը» թեմայով գործնական դասընթացին: Դասընթացը կրում էր տարածաշրջանային բնույթ և բացի Հայաստանից, մասնակցում էին նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստանդարտացման ազգային մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչները:


Նախքան դասընթացի անցկացումը, կազմակերպչի`  պահանջով յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ պետք է կատարեր որոշակի «տնային առաջադրանք», որը կապված էր երկրի տնտեսական զարգացման որոշ ցուցանիշների (արտահանման, ներմուծման, ՀՆԱ-ի ոլորտային կառուցվածքի, պետական քաղաքականությամբ սահմանված գերակա ճյուղերի և այլն) հավաքագրման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ստանդարտացման պահանջարկի ուսումնասիրման հետ: Ամփոփելով բոլոր երկրների ներկայացրած ցուցանիշները, որպես դասընթացի համար մոդելային տարբերակներ ընտրվեցին Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Մոլդովայի տվյալները, որոնց հիման վրա դասընթացի արդյունքում ԻՍՕ-ի կողմից մշակված մեթոդաբանության համաձայն փորձնական մշակվեցին այդ երկրների ստանդարտացման ազգային ռազմավարությունների նախագծերը: Դասընթացը վարում էր ԻՍՕ-ի անկախ փորձագետ Անվար Էլ Թավիլը:

Միաժամանակ, դասընթացի յուրաքանչյուր մասնակից կողմ պարտավորվում է մինչև սույն տարվա ավարտը ԻՍՕ-ին ներկայացնել ռազմավարության լրամշակված ամբողջական ու վերջնական տարբերակը, որը կզետեղվի ԻՍՕ-ի կայքում:

  

Այդ դասընթացը խիստ կարևոր ու օգտակար էր Ստանդարտների ազգային ինստիտուտի համար: Ելնելով Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ստորագրման բանակցային գործընթացի պահանջներից, Հայաստանի համար խիստ հրատապ է 2012 թվականի ընթացքում արդյունավետ եռամյա ստանդարտացման ազգային ռազմավարության ձևավորումը: Մասնավորապես, ռազմավարությունը, հիմնվելով Հայաստանի տնտեսական գերակայությունների և առևտրի ոլորտում խոշոր դերակատարում ունեցող շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունների վրա, կհատկորոշի ապագա երեք տարիների ընթացքում ներդաշնակեցման և մշակման ենթակա ստանդարտների ցանկը, ինչպես նաև կսահմանի այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:

ԻՍՕ-ի մեթոդաբանության համաձայն մշակված նոր «Հայաստանի Հանրապետության 2013-2015թթ. ստանդարտացման ազգային ռազմավարության» առաջին նախագիծը հանրային քննարկման կներկայացվի և կզետեղվի Ստանդարտների ազգային ինստիտուտի կայքում ս.թ. հոկտեմբերի վերջին:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...