2011-07-28
Ստանդարտացումը և համապատասխանության գնահատումը Եվրամիությունում. ԹԱԵՔՍ սեմինար Երևանում

Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, ԵՄ ԹԱԵՔՍ գործիքի ֆինանսավորման շրջանակներում 2011թ-ի հուլիսի 19-20-ը Երևանում, "Կոնգրես" հյուրանոցում կազմակերպվեց "Ստանդարտացումը և համապատասխանության գնահատումը Եվրամիությունում" թեմայով աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել Եվրոպական մի շարք երկրների ("նոր" և "հին" անդամների) ստանդարտացման ազգային մարմինների ինստիտուցիոնալ կառուցվածքի առանձնահատկությունները, համեմատականներ կատարել Հայաստանում որակի ենթակառուցվածքի նախատեսված բարեփոխումների հետ և շահագրգիռ կողմերի միջոցով ի վերջո առաջադրել Հայաստանի ստանդարտացման մարմնի արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցվածք:


Աշխատաժողովը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց շահագրգիռ կազմակերպությունների շրջանում: Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ մի շարք հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, լաբորատորիաների, սպառողների հասարակական կազմակերպությունների, արդյունաբերական ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի անցկացման նպատակով ԵՄ ԹԱԵՔՍ-ի կողմից Ստանդարտների ազգային ինստիտուտի աջակցությամբ հատուկ ընտրվել էին ոլորտի չորս լավագույն ԵՄ փորձագետներ, որոնք ներկայացնում էին Մեծ Բրիտանիայի (BSI), Ֆրանսիայի (AFNOR), Իսպանիայի (AENOR) և Սլովակիայի (SOSMT) ստանդարտացման ազգային մարմինները:

Աշխատաժողովի բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ.Բադալյանը և Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը: Աշխատանքային առաջին օրվա ընթացքում փորձագետների կողմից ներկայացվեց Եվրամիության երկրների փորձը ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտում:

Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների ներկայիս ընթացքը և նախատեսված կարգավորման հիմնական ուղղությունները: Հաշվի առնելով նախորդ օրը ներկայացված ԵՄ երկրների փորձը, մասնակիցները բաժանվեցին երեք խմբի` խմբային քննարկումների համար: Առաջադրվեց երեք քննարկման խնդիրներ` (1) ի՞նչ ինստիտուցիոնալ կառուցվածք պետք է ունենա Ստանդարտների ազգային ինստիտուտը, (2) ի՞նչ գործառույթներ պետք է ունենա Ստանդարտների ազգային ինստիտուտը և (3) ի՞նչ գործառույթներով պետք է օժտված լինի Ստանդարտների ազգային ինստիտուտը համապատասխանության գնահատման ոլորտում: Արդյունքները մեկնաբանվեցին քննարկումների միջոցով: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնց միջոցով պարզաբանվեց Եվրամիության առաջարկներով ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքը:

Աշխատաժողովը մասնակիցների կողմից գնահատվեց արդյունավետ և օգտակար:
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...