ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը, որի
կազմում ընդգրկված էին նախարարության որակի ենթակառուցվածքի վարչության պետ
Լ.Մաքսուդյանը, Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Ա.Մայսուրյանը,
Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ.Խալիկյանը և Ստանդարտների
ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը, Եվրոպական Հանձնաժողովի հրավերքով
2012թ. հունիսի 27-29 մասնակցեց Սթոքհոլմում կազմակերպված «Տեխնիկական կանոնակարգման
և ստանդարտացման վերաբերյալ» 6-րդ Առևտրային խորհրդաժողովին (Trade Panel). Այդ
Խորհրդաժողովին մասնակցում էին նաև Վրաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ուկրաինայի և
Մոլդովայի պատվիրակությունները:
Խորհրդաժողովի առաջին մասը նվիրված էր տեխնիկական
կանոնակարգման և ստանդարտացման ոլորտների Եվրոպական պահանջների ու փորձի
մեկնաբանման, որի շուրջ ելույթ ունեցան Եվրահանձնաժողովի ճանաչված փորձագետները,
այդ թվում` ԻՍՕ-ի փոխնագահ Էլիզաբեթ Սթամփֆլ-Բլահան:
Խորհրդաժողովի երկրորդ մասը նվիրված է ԵՄ հետ Խորը և
Համապարփակ Ազատ Առևտրի Համաձայնագրի (ԽՀԱԱՀ) ստորագրման բանակցություններ վարող
ԱՊՀ երկրների առկա ենթակառուցվածքների ներկայացմանը: Խորհրդաժողովի ընթացքում
յուրաքանչյուր երկիր առանձին զեկուցեց ԽՀԱԱՀ ուղղությամբ ձեռնարկված և իրականացված
բարեփոխումների ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի պատվիրակությունից զեկույցով հանդես եկավ որակի ենթակառուցվածքի վարչության պետ տիկին Լ.Մաքսուդյանը, ով մանրամասն ներկայացրեց վերջին օրենսդրական բարեփոխումները, տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները և ձեռնարկված միջոցառումներ, ստանդարտացման արդի վիճակը և զարգացման հեռանկարները:
Ընդհանուր առմամբ, Խորհրդաժողովն ընթացավ բարիդրացիական
մթնոլորտում և շատ օգտակար էր այլ երկրներում տեղի ունեցող գործընթացների և
զարգացման ընկալման, ինչպես նաև մասնագիտական քննարկումների առումով:
Մասնավորապես, Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գ.Նազարյանը առանձնակի
քննարկումներ ունեցավ Բելառուսի ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Վ.Հուրևիչի և
Ուկրաինայի նախագահի ստանդարտացման ու տեխնիկական կանոնակարգման գծով խորհրդական
Լ.Վիտկինի հետ, որոնք օգտակար էին բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակման
համար:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...