2009-10-13
Ստանդարտների համաշխարհային օր, հոկտեմբերի 14, 2009 թվական
 
Ստանդարտներն ընդդեմ կլիմայի փոփոխության
 
Այժմ աշխարհը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Ջերմոցային գազերի արտանետումների ավելացումը բերում է մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում կանխատեսվում է կլիմայի փոփոխություն, որը գիտնականների կարծիքով բերում է լուրջ էվոլուցիոն, տնտեսական, սոցիալական և բնապահպանական բացասական փոփոխությունների:

Փորձագետները տալիս են մի շարք առաջարկություններ գլոբալ տաքացման դեմ պայքարում, որը ներառում է նաև ստանդարտացման միջազգային կազմակերպությունների` Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից մշակվող ստանդարտների կիրառումը:

Կլիմայի փոփոխության միջկառավարական աշխատանքային խմբի (IPCC) 2007 թվականին հրատարակված զեկույցում հղումներ են արվում Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ստանդարտների վրա` առաջարկելով
- մեխանիզմներ ներկայումս կրճատելու կլիմայի փոփոխության հետևանքները և
- ապագայում դրանք թուլացնելու հնարավորությունները` նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունները իրենց գործունեությամբ համագործակցում են տարբեր երկրների կառավարությանների, բիզնեսի և հասարակության հետ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում և ջերմոցային գազերի կրճատումն ապահովելու համար` տրամադրելով էներգետիկ արդյունավետության բարձրացման անհրաժեշտ միջոցներ, որն էլ միաժամանակ կնպաստի կայուն զարգացմանը:

Ստանդարտացման երեք միջազգային կազմակերպությունների կողմից մշակվող ստանդարտներն ընդգրկում են Կլիմայի փոփոխության միջկառավարական աշխատանքային խմբի զեկույցում նշված բոլոր ոլորտները: Զեկույցը պարունակում է հետևանքների վերացմանը վերաբերվող տեխնոլոգիաներ, քաղաքականություն և միջոցառումներ, տրված են սահմանափակումներ և հնարավորություններ, մշակված են էներգիայի մատակարարմանը, տրանսպորտին, շինարարությանը, շենքերի շահագործմանը, արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, անտառատնտեսությանը, ինչպես նաև թափոնների օգտահանմանը վերաբերվող հարցեր:

Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միությունն (ITU) առաջարկում են ստանդարտացման համակարգ, որն ընդգրկում է ստանդարտներ կլիմայի փոփոխության դեմ պայքարում հետևյալ ոլորտներում`
- ջերմոցային գազերի արտանետումների չափում և մոնիտորինգ;
- ցանցերի և արտադրանքների ածխածնային հետքի գնահատում;
- բնակարանների և աշխատանքային վայրերի էներգետիկ արդյունավետության նախագծում և ստեղծում;
- ընդունված մեթոդներին հետևելը, ներառյալ էկոլոգիական մակնշումը և էներգետիկ արդյունավետության մակնշումը;
- էկոլոգիական և էներգետիկ պրակտիկայի բարելավում;
- նորարարական տեխնոլոգիայի տարածում, որն ունակ է կրճատելու կլիմայական փոփոխությունները;
- նոր էներգետիկ արդյունավետության տեխնոլոգիաների և ծառայությունների ներդրում:

Միջազգային ստանդարտներն առաջարկում են քաղաքագետներին, արդյունաբերողներին և հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին կլիմայական փոփոխությունների հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներ: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) սահմանում են ընդհանուր ծրագիր, որը ներառում է հետագա տարիներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի հեռանկարները` պետական կառույցների և մասնավոր սեկտորի մասնակցությամբ: Ստանդարտներում առաջարկվում են գործնական որոշումներ, որոնք կարող են կիրառվել որևէ միջազգային համաձայնագրում, որը կնքվում է Կիոտոյի արձանագրությունների հիման վրա:

Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից մշակված ստանդարտները տարբեր երկրների կառավարություններին և բիզնես միություններին առաջարկում են չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն քաղաքական որոշումներ կամ կլիմայի հետ կապված համաձայնագրեր ընդունելու ժամանակ: Այս երեք կազմակերպությունները այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ աշխատում են, որպեսզի 2009 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև18-ը Կոպենհագենում կայանալիք ՄԱԿ-ի համաժողովի բոլոր մասնակիցները տեղյակ լինեն այն ծրագրերին, որոնք առաջարկվելու են` հիմք ընդունելով գործող և մշակվող միջազգային ստանդարտները:

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի նախագահ Ժակ Ռեժի Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Ալան Մորիսոն Հեռահաղորդակցության միջազգային միություն գլխավոր քարտուղար Համադուն Տուրե

 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...