2022-10-14
Ստանդարտների համաշխարհային օրը

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:

Այս տարի Ստանդարտների համաշխարհային օրը Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից նշվում է «1 աշխարհ, 17 նպատակ, բազմաթիվ լուծումներ» կարգախոսով, և ստանդարտները հանդիսանում են ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակներին հասնելու հնարավոր միջոցներից և գործնական լուծումներից մեկը։

Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը կայուն տնտեսական աճի համար առանցքային գործոն է, իսկ խոչընդոտների հաղթահարման հիմնական գործիքը ներդաշնակեցված ստանդարտներն են։

Ստանդարտները ներկա իրողությունների արտացոլումն են, արտադրանքի, աշխատանքի, ծառայությունների անվտանգության և մրցունակության ապահովման գրավականը:

Այս տոնը լավագույն առիթներից է՝ գնահատելու ստանդարտացման աշխատանքներում ներգրավված բազմաթիվ ոլորտների փորձագետների աշխատանքն ու ջանքը, ժամանակն ու գիտելիքը և համատեղ մշակված ստանդարտները ի նպաստ կիրառելու որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման համար:

Այլ Նորություններ
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


Նորություններ
2022-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական տոն...
2022-08-19  Սկսվել է ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության հայտերի ընդունման գործընթացը
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն...
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...