Այսօր համաշխարհային հանրությունը կանգնած է գլոբալ շուկայի անցումային շրջանում, որի միջոցները անհրաժեշտ է հավասարակշռել մակրոտնտեսական խնդիրների հետ անմիջական համապատասխանեցնելով կլիմայի փոփոխություններին: Այս բարդ միջավայրում համաշխարհային ստանդարտները հանդիսանում են հզոր գործիք, որը հանգեցնում է դրական փոփոխություններին, ստեղծում է հնարավորություններ գործարար միջավայրում, խթանում է տնտեսական աճը և օգնում է հարմարվել կլիմայի փոփոխություններին:
Միջազգային ստանդարտները ներկայացնում
են կոնսենսուսի վրա հիմնված աշխարհի առաջատար փորձագետների կարծիքը տնտեսության տարբեր ոլորտներում` էներգետիկայի, էներգախնայողության,
տրանսպորտի, կառավարման համակարգերում, կլիմայի փոփոխության, առողջապահության, անվտանգության
և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների: Փոխանցելով
իրենց գիտելիքներն ու փորձը փորձագետները այս և այլ շատ ոլորտներում միացնում են ուժերը
ստանդարտների մշակման գործում, որը հնարավորություն է տալիս նորարարությունների փոխանակություն
կատարել ամբողջ աշխարհում և դրանով ապահովել դրական փոփոխությունների իրականացման ամուր հիմք բիզնեսին, կառավարությանը և հասարակությանը:
Ստանդարտները
աջակցում են տնտեսության արագ աճին
զարգացող երկրներում օգտագործելով լավագույն փորձի օրինակները: Հաշվի
առնելով սերտ կապը տնտեսական աճի և ուրբանիզացիայի միջև ստանդարտները ավելի կարևոր
դեր են կատարում մտավոր և շրջակա միջավայրի կայուն ենթակառուցվածքների
աջակցմանը քաղաքներում, ավելի դարձնելով
այն հարմար բնակեցման համար:
Միջազգային
ստանդարտները ստեղծում են այնպիսի պայմաններ, որպեսզի սրտադրանքը,
ծառայությունները և միջավայրը ավելի մատչելի լինի նաև հաշմանդամների համար:
Ստանդարտները օգտագործվում են
որպես գործիք կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դեմ, բարելավելով
էներգաարդյունավետությունը նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և թափոնները:
Ստանդարտները ապահովում են ժամանակակից պահանջներ և ընթացակարգեր թափոնների
վերամշակման մեջ, ինչպես նաև հանդիսանում են արդյունավետության բարելավման և
բնապահպանական կայունության գործիք արդյունաբերության բոլոր ոլորտներում:
Միջազգային կազմակերպությունները, ինչպիսին են ՄԷԿ-ը,
ԻՍՕ-ն և ՄՀՄ-ն ապահովում են անթիվ ազգային և տարածաշրջանային ստանդարտների համապատասխանեցում,
դրանով ներդաշնակեցնելով համաշխարհային լավագույն փորձը, վերացնելով տեխնիկական խոչընդոտները
առևտրում և աջակցելով ընդհանուր սոցիալ-տնտեսական առաջընթացին:
Ի վերջո, այդ բոլոր դրական արդյունքները
ավելի մեծ հնարավորություններ է տալիս սպառողներին, բարելավելով որակը և նվազեցնելով
ծախսերը:
Այսօր ՄԷԿ-ը, ԻՍՕ-ն և ՄՀՄ-ն օգտագործում են ժամանակով փորձարկված
առավելությունները, հասնելով համաձայնությանը
սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներում: Այսօր միջազգային ստանդարտացման
հիմքում դրված սկզբունքները առավելագույն կարևորեն, քան երբևէ: Ստանդարտները շարունակում են մնալ դրական փոփոխությունների
գործիք, վերացնելով տեղեկատվության փոխանակման և համագործակցության խոչընդոտները, իսկ
ՄԷԿ-ի, ԻՍՕ-ի և ՄՀՄ-ի գործունեությունը շարունակում է խաղալ կարևոր դեր ստանդարտների
զարգացման մեջ, որոնք օգնում են տարածել գիտելիքներ ամբողջ աշխարհում և հանդիսանում
են էական գործոններ համաշխարհային տնտեսության բարգավաճման մեջ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...