2010-08-18
Ստանդարտների համաշխարհային օրվա հաղորդագրություն 14 հոկտեմբեր 2010

Ժակ Ռեժի
ԻԷԿ նախագահ
Ալան Մորիսոն
ԻՍՕ նախագահ
Համադուն Տուրե
ԻՏՈՒ գլխավոր 
քարտուղար

Աշխարհում ապրում է սահմանափակ ունակություններով մոտ 650 միլիոն մարդ: Զարգացած երկրների բնակչության մեկ քառորդը 60 տարեկան է կամ ավելի, և մինչև 2050 թվականը զարգացող երկրների մեծ մասը կհասնի այս ցուցանիշին:

Հասանելիությունը ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում, քանի որ տարեցներնու հաշմանդամները պահանջում են հավասար  հնարավորություն սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում: Ինչպես նրանց, այնպես էլ աշխատունակ մարդկանց համար տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը այնքան կարևոր է, որքան վերելակից օգտվելը, շենք մտնելը, անվտանգ թռիչքը կամ սարքավորումների օգտագործումը:

Սակայն հասանելիությունը միայն տարեց կամ հաշմանդամ մարդկանց խնդիրը չէ: Ցանկացած մարդ իր կյանքում կարող է ունենալ ժամանակավոր սահմանափակումներ,երբ ամենօրյա գործունեությունը կարող է դառնալ շատ բարդ: Միջազգային ստանդարտները արդյունաբերողներին և ծառայություն մատուցողներին ուղեցույց են դառնում բոլորի համար հասանելի արտադրանքի նախագծման համար:

§ Միջազգային ստանդարտներին համապատասխանող հաշմանդամի սայլակի համար նախատեսված անցուղին կարող է շատ օգտակար լինել մանկասայլակի համար:

§ Մեծ անջատիչ ունեցող սարքավորումը կարող է դառնալ հեշտ կիրառելի ձեռքիվնասածքով մարդու համար,

§ Դռան փակումը խոչընդոտող տվիչը կարող է նվազեցնել դժբախտ դեպքերը, երբ մեջքի վնասվածքը խանգարում է շարժմանը,

§ Հեռախոսի 5 համարի կոճակի վրայի փոքր կետը հեշտացնում է կոճակների գտնելը, որը հիանալի միջոց է աչքի վիրահատության առաջին օրերին:


Միջազգային ստանդարտները հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելիությունը արտադրանքին, կառույցներին և ծառայություններին: Դրանք ընդգրկում են անվտանգության, էրգոնոմիկական և ներդաշնակեցված փորձարկման մեթոդներ, որոնք ուղղված են բարձրացնելու հասանելիությունը: Ստանդարտները հիմք են ապահովումնաև նորարարական տեխնոլոգիաների տարածման համար ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Դրանք խթանում են շուկայի արագ աճին և միջազգային առևտրի զարգացմանը:

Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը (ԻԷԿ), Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ) և Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ԻՏՈւ) կոորդինացնում են իրենց աշխատանքները և առաջարկում են ստանդարտացման համակարգ, որն օգնում է նախագծողներին, արդյունաբերողներին և քաղաքականություն մշակողներին դարձնել աշխարհն առավել անվտանգ ուհասանելի բոլորի համար, այսօր և վաղը:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...