2011-10-14
Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում

Համաշխարհային գիտատեխնիկական հանրությունը յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 14-ին նշում է ստանդարտացման համաշխարհային օրը, որն այս տարի նշվելու է 42-րդ անգամ: Ստանդարտացման համաշխարհային կոմիտեն այս տարվա համար հռչակել է “Ստանդարտներն օգնում են ձևավորել վստահությունն աշխարհում” կարգախոսը: Ի՞նչ է դա նշանակում:

Ժամանակակից աշխարհում մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ակնկալիքները կարդարանան:

Այսպես, մենք ակնկալում ենք մշտապես ի վիճակի լինել կապվել Ինտերնետին և ստանալ նորություններ ու տեղեկություններ: Հիվանդանալիս վստահում ենք մեր բուժման համար օգտագործվող բժշկական սարքերին: Ավտոմեքենան վարելիս հավատացած ենք, որ շարժիչի, ղեկի և արգելակների կառավարումը և ուղևորների անվտանգության համակարգերը վստահելի են: Մենք ակնկալում ենք պաշտպանված լինել էլեկտրաէներգիայի սնուցման խափանումներից և աղտոտման վնասակար ազդեցություններից:


Միջազգային ստանդարտները ստեղծում են այդ վստահությունը ամբողջ աշխարհում: Իսկապես, ստանդարտացման հիմնական նպատակներից մեկը այդ վստահությամբ ապահովելն է: Համակարգերը, արտադրանքները և ծառայությունները իրենց դրսևորում են մեր ակնկալիքներին համապատասխան, որովհետև դրանց հիմնական բնութագրերը սահմանված են միջազգային ստանդարտներով:

Արտադրանքին և ծառայություններին վերաբերող միջազգային ստանդարտներն սատարում են որակին, էկոլոգիային, անվտանգությանը, վստահությանը, փոխադարձ փոխարինելիությանը, օգտակարությանը և արդյունավետությանը: 

Միջազգային ստանդարտներն ապահովում են այդ բոլոր գործոնները, միաժամանակ երաշխավորելով արտադրողների անվտանգ մուտքը համաշխարհային շուկա` գիտակցելով դրանց գլոբալ օգտագործման մատչելիությունը:

Ապրանքների և ծառայությունների փոխադարձ փոխարինելիությունը խնայողության հնարավորություն է ստեղծում և երաշխավորում է սպառողների կողմից համարժեք ծառայությունների ձեռքբերումը` անկախ գտնվելու վայրից: Ուստի, միջազգային ստանդարտները հավասարապես շահավետ են թե՛ սպառողների, թե՛ արտադրողների և թե՛ ծառայություններ մատուցողների համար: Առավելևս զարգացող տնտեսությամբ երկրներում ստանդարտները խթանում են նոր արտադրատեսակների և ծառայությունների ներմուծմանը և աջակցում են տնտեսական զարգացմանը:

Միջազգային ստանդարտները ստեղծում են այդ վստահությունը, մշակվելով բաց և թափանցիկ միջավայրում, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է ունենալ իր ներդրումը:

Համաշխարհային ստանդարտացման կոմիտեի (WSC) գործընկերների` Միջազգային ստանդարտացման կազմակերպության (ԻՍՕ-ի (ISO)), Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեի (ՄԷԿ (IEC)) և Միջազգային հեռահաղորդակցության միության (ՄՀՄ (ITU)) սահմանված նպատակն է խթանել և աջակցել այդ վստահության ձեռքբերմանն աշխարհում, որպեսզի կապը աշխարհի հետ ապահովվի միջազգային ստանդարտների միջոցով:  

Հայաստանում Ստանդարտների ազգային ինստիտուտը` ՍԱՐՄ-ը, հանդիսանալով նշված միջազգային կառույցների անդամ, ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ստանդարտների ներդաշնակեցման ուղղությամբ: Տնտեսության գերակա ճյուղերի համար ստանդարտացման աշխատանքների իրականացման նպատակով շահագրգիռ հարյուրավոր կազմակերպությունների հետ միասին վերջին երկու տարիների ընթացքում արդեն իսկ ստեղծվել են 15 տեխնիկական հանձնաժողովներ, որոնք հաստատված աշխատանքային ծրագրերին համապատասխան մեծածավալ աշխատանքներ են իրականացնում միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ, ապահովելով հայրենական արտադրանքի և ծառայությունների ազատ շարժը արտաքին շուկաներում:

ՍԱՐՄ-ը հավատարիմ է միջազգային ստանդարտացման սկզբունքներին և իր իսկ հռչակած կարգախոսին` “Ստանդարտներ հանուն կայուն զարգացման”:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...