Ստանդարտների ազգային
ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանը և Ոչ պարենային ապրանքների սերտիֆիկացման բաժնի պետ
Ա. Մադաթյանը 2014թ.
հունիսի 24-25 մասնակցեց ք.Սոչիում, Ռուսաստանի Դաշնություն ԱՊՀ երկրների
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդի 45-րդ նիստի
աշխատանքներին: Նիստի ընթացքում ամփոփվեցին հաշվետու ժամանակաշրջանում Խորհրդի
իրականացրած աշխատանքները և նշմարվեցին համագործակցության հետագա ուղիները՝
տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, միջպետական ստանդարտացման,
չափագիտության, համապատասխանության գնահատման, այդ թվում՝ հավատարմագրման,
տեխնիկական կանոնակարգերի պահանջների, նորմերի և կանոնների պահպանման
վերահսկողության ոլորտներում։
Միջպետական Խորհրդի 45-րդ նիստին մասնակցեցին Հայաստանի,
Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի,
Թուրքմենստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ՄՊԽ Ստանդարտների բյուրոյի
պատվիրակությունները։ Նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին նաև
ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման, հավատարմագրման և գործարար աշխարհի
մի շարք միջազգային, տարածաշրջանային և օտարերկրյա կազմակերպությունների
ներկայացուցիչներ՝ IEC, CEN-CENELEC-ETSI, AENOR, Եվրասիական Տնտեսական
Հանձնաժողով, Ստանդարտների, չափագիտության և վերահսկողության Չեխական և Սլովակիայի
ազգային մարմինները (UNMZ, UNMS), Գերմանական DIN, Physikalisch Technische
Bundesanstalt (PTB), Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության
Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեն (РСПП),
«Ռուսաստանի երկաթուղի» ԲԲԸ, Թուրքիայի Ստանդարտների ինստիտուտը (TSE)։
ՄՊԽ 45-րդ նիստին դիտարկվեցին շուրջ 50 հարցեր, որոնք վերաբերվում էին ԱՊՀ անդամ երկրներում տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման, միջպետական ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման, այդ թվում՝ հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության ոլորտներում աշխատանքների հետագա զարգացումներին, որոնց վերաբերյալ կայացվեցին համաձայնեցված որոշումներ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...