Փետրվարի
28-ին և մարտի 1-ին ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ գյուղատնտեսության
նախարարությունների կողմից և եվրոպական հանձնաժողովի "TAIEX" կազմակերպության աջակցությամբ Երևան քաղաքի "Գոլդեն
Թյուլիպ" հյուրանոցում կազմակերպվել էր սննդամթերքի անվտանգության վերահսկողության
համակարգերի վերաբերյալ սեմինար, որին մասնակցում էին Ստանդարտների ազգային
ինստիտուտի ստանդարտացման բաժնի գլխավոր մասնագետներ Սոֆիկ Խաչատրյանը և Նազիկ
Աբգարյանը, ինչպես նաև ուսումնական կենտրոնի պետ Հայկուշ Բատիկյանը: Սեմինարին
մասնակցում էին Ֆինլանդիայից, Իտալիայից, Հունաստանից, Բելգիայից և Բուլղարիայից
ժամանած փորձագետներ, որոնք ներկայացրեցին իրենց պետություններում իրականացվող
սննդամթերքի անվտանգության վերահսկողության գործընթացը: Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ
գյուղատնտեսության փոխնախարար Ս.Գալստյանը, որից հետո Հայաստանի Հանրապետությունում սանիտարիայի և
բուսասանիտարիայի ոլորտի իրավիճակը և առկա խնդիրները ներկայացրեց Սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության ղեկավար Ա. Ղարիբյանը: Ֆինլանդիայի ներկայացուցիչը
ներկայացրեց 178/2002/EC "Սննդամթերքին ներկայացվող օրենսդրական
պահանջները և հետգծելիության հիմնական պահանջները` Սննդամթերքի օրենսդրության
համապատասխան" դիրեկտիվի դրույթները, ինչպես նաև տեղեկատվություն ԵՄ-ում իրականացվող
ռիսկերի վերլուծության և ռիսկերի գնահատման վերաբերյալ, իսկ Բելգիայի
ներկայացուցիչը` ԵՄ-ում սննդամթերքի
անվտանգության ռիսկերի կառավարման ընթացակարգի և սննդամթերքի վերահսկողության պետական
ծառայությունների ինտեգրման վերաբերյալ: Հունաստանի ներկայացուցիչը խոսեց ԵՄ-ում պետական
վերահսկողությունների իրականացման վերաբերյալ օրենսդրության (882/2004 և 854/2004 դիրեկտիվների), վերահսկողության և աուդիտի գործառույթների, դրանց տարբերությունների
և պատասխանատվությունների մասին:
Սեմինարի
հաջորդ օրը հատկացված էր մասնակիցներին հետաքրքրող հարցերին և պատասխաններին`
փորձի փոխանակումներով:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...