2011-06-06
"Ազգային ստանդարտացման մարմինների ֆինանսական կայունություն" թեմայով տարածաշրջանային սեմինար

2011թ. մայիսի 25-ից 27-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ "Ազգային ստանդարտացման մարմինների ֆինանսական կայունություն" թեմայով տարածաշրջանային սեմինար, որին Հայաստանից մասնակցեցին Ստանդարտների Ազգային Ինստիտուտի Կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը և Տնօրենի Խորհրդական Լուսինե Պռոշիկյանը:

Սեմինարը կազմակերպվել էր Դեվկոյի (DEVCO) խորհրդով Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ԻՍՕ) և Խորվաթիայի Ստանդարտների ինստիտուտի կողմից: Սեմինարի նպատակն էր ԻՍՕ անդամ երկրներին ծանոթացնել Ազգային Ստանդարտացման մարմինների ֆինանսական խնդիրների մասին և օգնել ապահովելու նրանց երկարաժամկետ ֆինանսական կայունությունը, հատկապես` զարգացող երկրներում:

Սեմինարի ծրագրով նախատեսված էր նշված հարցերի շուրջ մասնակիցների ելույթներ, այդ թվում` ՀՀ Ստանդարտների Ազգային Ինստիտուտի ներկայացուցիչների կես ժամ տևողությամբ ելույթը: Կառավարման համակարգերի բաժնի պետ Սեդա Պապյանի կողմից ներկայացվեց "Ստանդարտացման ազգային մարմնի հեռանկարները'' թեմայով զեկույց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀՀ  Ստանդարտների Ազգային Ինստիտուտի ֆինանսավորման ներկա աղբյուրներին, հեռանկարներին, զարգացման ծրագրերին, ինստիտուտի ֆինանսական կայունության ապահովման համար նախատեսվող ծրագրերին և ներկայումս կատարվող աշխատանքներին:

Նշենք, որ մասակիցների կողմից ողջունվեց ՀՀ  Ստանդարտների Ազգային Ինստիտուտի ներկա փորձը, հատկապես` Ստանդարտացման և սերտիֆիկացման մարմինների համատեղ աշխատելը, որը ներկայումս համարվում է ստանդարտացման մարմինների ֆինանսական կայունության ապահովման ամենաարդյունավետ միջոցներից մեկը և մյուս երկրների ներկայացուցիչներին առաջարկեց կիրառել մեր փորձն իրենց երկրներում` լավագույն արդյունք ապահովելու համար:

Սեմինարի ընթացքում մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի և պրակտիկ օրինակի վրա ներկայացրեցին համապատասխանության գնահատման ֆինանսավորման ուղիները, հավատարմագրումը` որպես տեխնիկական իրազեկության ներկայացման միջոց, համապատասխանության գնահատման ծառայությունների ֆինանսական կայունության, ենթակառուցվածքի, ֆինանսական ծախսերի, շուկայական գնագոյացման, պետական ֆինանսավորման և այլ հարցեր:


 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...