Ս.թ.-ի հուլիսի 29-ին <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ում
տեղի ունեցավ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրենի
պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի՝
ի դեմս ռեկտոր Գոռ Վարդանյանի համատեղ նիստը, որի ժամանակ երկու կողմերն ընդգծեցին
համագործակցության կարևորությունը և տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու կառույցների
հետագա համագործակցության շուրջ: Նիստի ժամանակ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային
մարմին>> ՓԲ ընկերության և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է՝ Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական
կիրառման և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը, Համալսարանի
պրոֆեսորադասախոսական կազմի և Ընկերության միջև համագործակցության
և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունը, շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման
հարցերը:
<<Ստանդարտացման
և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունն առաջադիմության ցուցանիշների հիման վրա անհրաժեշտության
դեպքում կկատարի բարձր կուրսի ուսանողների ընտրություն՝ Համալսարանն ավարտելուց հետո
Ընկերությունում աշխատանքի ընդունելու նպատակով, այդ թվում՝ ՀՀ Ազգային բանակում ծառայությունից
հետո:
Համագործակցության հիմք են հանդիսանում տեղեկատվության փոխանակումը, տեխնիկական
փոխադարձ աջակցությունն ու մասնագետների պարբերական վերապատրաստումը:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...