2015-04-27
Ստանդարտների ազգային ինստիտուտը համագործակցում է ՌԴ արդյունաբերողների ու գործարարների միության հետ

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցության կարևորագույն խնդիրներից է ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի գործարկումը ՀՀ-ում։ Դա իր բնույթով դյուրին գործընթաց չէ, քանի որ պահանջում է ներդնել մի շարք տեխնիկական պահանջներ, որոնց տեղական արտադրաղները պետք է ունակ լինեն համապատասխանեցնել իրենց արտադրանքը։ Ներկայումս ԵՏՄ-ի շրջանակներում գործում են 34 տեխնիկական կանոնակարգեր, ինչպես նաև անընդահտ մշակվում և քննարկվում են նորերը։ Ցանկացած դեպքում տեխնիկական կանոնակարգերի գործարկումը միշտ էլ պահանջում է արդյունաբերողների և գորածարարների ակտիվ ներգրավումը դրանց մշակման ու քննարկման գործընթացներում։ Անիմաստ է սահմանել թեկուզև միջազգային լավագույն փորձի վրա հիմնված պահանջներ, եթե դրանք այնուհետև համապատասխան ընկալում, աջակցություն և իրագործում չեն ունենալու, կամ հնարավոր չի լինելու վերահսկել այդ պահանջների կատարումը։ Ուստի, տեխնիկական կանոնակարգման ոլորտում սկզբունքորեն կարևոր է դրանց հանրային քննարկման ճիշտ կազմակերպումը, գործարարների կարծիքը աչալրջորեն հաշվի առնելը և ընդունելի մոտեցումների ներդրումը։ Այդ է պատճառը նաև, որ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը մեծապես պայմանավորվում է համապատասխան միջազգային ու տարածաշրջանային ստանդարտների կիրառմամբ։ 

 

Ձախից աջ՝ ՌԱԳՄ նախագահ Ա․Շոխին, ՌԱԳՄ ՏԿՍՀԳ կոմիտեի նախագահի տեղակալ Ա․Լոցմանով, ՌԱԳՄ փոխնախագահ, ՌԱԳՄ ՏԿՍՀԳ կոմիտեի նախագահ Դ․Պումպյանսկի, Ռոսստանդարտի պետ Ա․Աբրամով, ՍԱԻ տնօրեն Ե․Ազարյան

Հաշվի առնելով այդ իրողությունները, ԵՏՄ շրջանակներում կարևորվում է այնպիսի հարթակների կամ քննարկման հնարավորությունների ստեղծումը, որոնք թույլ կտան արդյունաբերողներին ու գործարարների ակտիվ ներգրավվել տեխնիկական կանոնակարգման ու ստանդարտացման գործընթացներում։ Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս այդ գործընթացը կազմակերպվում է Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միության (ՌԱԳՄ) միջոցով, որի կազմում ստեղծվել և արդեն 10 տարուց ավելի գործում է Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեն։ Կոմիտեն աչալրջորեն հետևում է տեխնիկական կանոնակարգման բոլոր աշխատանքներին և մշակվող նախագծերն ուղարկում իր անդամներին՝ քննարկման, ինչպես նաև հաճախակի կազմակերպում է նախագծերի հանրային քննարկումներ և լսումներ։ 

ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման և դրան առնչվող ստանդարտացման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Ստանդարտների ազգային ինստիտուտը(ՍԱԻ) ևս հանդես եկավ համապատասխան հարթակի ստեղծման նախաձեռնությամբ։ Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներում ներկայումս ընդգրկված և մասնակցող շուրջ 200 կազմակերպությունների հետ համագործակցությամբ ՍԱԻ-ին կից ստեղծվեց Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման (ՏԿՍՀԳ) կոմիտե։ Այս կոմիտեին անդամակցությունը բաց է և ողջունելի է նոր անդամների ներգրավումը։ Որպես ՏԿՍՀԳ կոմիտեի նախագահ, ՍԱԻ տնօրեն Ե․Ազարյանը 2014 թվականի նոյեմբերի 28-ին մասնակցեց ՌԱԳՄ ՏԿՍՀԳ կոմիտեի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր ՌԱԳՄ ՏԿՍՀԳ կոմիտեի, ՀՀ ՍԱԻ ՏԿՍՀԳ և Ռոսստանդարտի միջև։ Համագործակցության հուշագրի համաձայն որոշվեց ստեղծել հայ-ռուսական Բիզնես Երկխոսություն, որի շնորհիվ կապահովվի ԵՏՄ երկրների արդյունաբերողների ու գործարարների արդյունավետ համագործակցությունը տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում։ 


Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...