2010-10-15
Ստանդարտների միջազգային օր-14 հոկտեմբերի 2010թ

 

Ամեն տարի արդեն 41-րդ անգամ միջազգային գիտատեխնիկական հասարակությունը նշում է ստանդարտացման միջազգային օրը: Դա երախտագիտության նշան է ամբողջ աշխարհում հազարավոր մասնագետների համար, որոնք մշակում են ստանդարտներ` ապահովելու արտադրանքի և ծառայությունների որակը և անվտանգությունը, առևտրի զարգացումը, ինովացիաների ներդրումը և ռեսուրսների խնայողությունը:

Ավանդույթի համաձայն ստանդարտացման երեք միջազգային կազմակերպությունների` ԻՍՕ-ի, ԻԷԿ-ի և ԻՏՈւ-ի  ղեկավարները դիմում եմ միջազգային գիտատեխնիկական հասարակությանը` շեշտելով ստանդարտացման դերը և նշանակությունը հասարակության կենսագործունեության կոնկրետ ոլորտներում:

2010 թվականին ամբողջ աշխարհում ստանդարտացման միջազգային օրն անցնելու է հետևյալ նշանաբանով` "Ստանդարտներն օգնում են ձևավորել աշխարհը, որը մատչելի է բոլորին": Այս թեման ընտրված է, քանի որ մատչելիությունը դառնում է գլոբալ խնդիր արտադրանքի և ծառայությունների համար:

Մատչելիությունը ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում, քանի որ տարեցները և  հաշմանդամները պահանջում են հավասար  հնարավորություն սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում: Ինչպես նրանց, այնպես էլ աշխատունակ մարդկանց համար տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը այնքան կարևոր է, որքան վերելակից օգտվելը, շենք մտնելը, ճանապարհորդելը կամ կենցաղային  սարքավորումների օգտագործումը:

Միջազգային ստանդարտները արտադրողների  և ծառայություն մատուցողների  համար ուղեցույց են հանդիսանում բոլորի համար մատչելի արտադրանքի նախագծման գործում:

Միջազգային ստանդարտները հեշտացնում են յուրաքանչյուրի հասանելիությունը արտադրանքին, կառույցներին և ծառայություններին: Դրանք ընդգրկում են անվտանգության, էրգոնոմիկական և ներդաշնակեցված փորձարկման մեթոդներ, որոնք ուղղված են բարձրացնելու մատչելիությունը: Ստանդարտները հիմք են ապահովում նաև ինովացիոն տեխնոլոգիաների տարածման համար ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Դրանք խթանում են շուկայի արագ աճին և միջազգային առևտրի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման աշխատանքներ իրականացվում են տնտեսության այնպիսի գերակայող ուղղություններում, ինչպիսին են էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, ճանապարհային տրանսպորտը, շինանյութերը և շինարարությունը, գյուղատնտեսությունը, սննդամթերքի արտադրությունը, սոցիալական ոլորտը և այլն:

Այս տարվա նշանաբանին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշակվել են մի շարք ազգային ստանդարտներ, որոնք կարգավորում են տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ աշխատատեղերի մշակման, ստեղծման, ուղեկցման և արդիականացման ընթացակարգը, տարեց և հաշմանդամ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը և պայմանները, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաներին տրամադրվող սոցիալական ծառայությունների ընթացակարգը:

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են պահանջներ սահմանափակ ունակություններով մարդկանց վերականգնմանն ուղղված տեխնիկական միջոցների համար, ինչպես նաև պայմաններ հասարակական տրանսպորտից, ուսումնական հաստատություններից, հանգստյան վայրերից մատչելի օգտվելու հնարավորության համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը ստանդարտացման ոլորտում ուղղված է միջազգային և եվրոպական ստանդարտների կիրառմանը ազգային ստանդարտների կարգավիճակով, որոնք արտացոլված են ստանդարտացման ամենամյա և հեռանկարային ծրագրերում: Ստանդարտացման աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային գործելակերպում, իրականացվում են ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով, որոնք ընդգրկում են շուրջ 150 կազմակերպություն:

2009-2010թթ. տնտեսության գերակայող ճյուղերում ընդունվել և գործողության մեջ են դրվել շուրջ 210 ազգային ստանդարտ, որոնց 60%-ը ներդաշնակեցված է միջազգային և եվրոպական ստանդարտների հետ: Այդ ստանդարտների կիրառումը կաջակցի արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության և որակի բարձրացմանը, ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը և արտադրանքի անվտանգության ապահովմանը սպառողական շուկայում: 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...