2010-07-16
Ստանդարտների ազգային ինստիտուտն ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ` 2011-2012թթ. ժամանակաշրջանի համար

     Ստանդարտացման միջազգային կազմակերպությունն ունի 162 անդամ (մեկական անդամ յուրաքանչյուր երկրից): Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է ''SARM'' անվանումով և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման ոլորտում, ընտրվել է ԻՍՕ Խորհրդի անդամ` 2011-2012 ժամանակաշրջանի համար: Հարկ է նշել, որ այդ ընտրությունը դյուրին չէր: Այդ աշխատանքները սկսվել էին դեռևս 2009թ. սկզբներին: Բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ, Ինստիտուտի աշխատանքների ներկայացում, միջազգային շփումների ակտիվացում, միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացում և այլն: Արդյունքում, հիմնվեցին ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ:

     Ընդհանրապես, միջազգային համագործակցությունը Ինստիտուտի գործունեության առավել կարևոր ուղղություններից է, ինչը բխում է նաև ''Ստանդարտացման մասին'' ՀՀ օրենքով նրան վերապահված գործառույթից: Ինստիտուտը սկսած 1997թ.-ից ԻՍՕ-ի լիիրավ անդամ է, իսկ 2008թ.-ից նաև Ստանդարտացման Եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) միացող անդամ է:

     Ինստիտուտը մասնակցում է ԻՍՕ 35 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցից 17-ին` դիտորդի կարգավիճակով: Ինստիտուտը նաև ԻՍՕ-ի Համապատասխանության գնահատման (CASCO), Զարգացող երկրների (DEVCO) և Սպառողների շահերի պաշտպանության (COPOLCO) քաղաքականության մշակման երեք կոմիտեների անդամ է:

     Ինստիտուտը ներկայումս մեծածավալ ստանդարտացման աշխատանքներ է կատարում ԻՍՕ-ի տեխնիկական հանձնաժողովներում, որոնք ընդգրկում են Հայաստանի տնտեսության համար գերակա համարվող այնպիսի ճյուղերը, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, սննդամթերքը, տեղեկատվություն և փաստաթղթավորում, Ֆինանսական ծառայություններ, տերմինաբանություն, ջրի որակ, ֆիզիկական, քիմիական և կենսաքիմիական, մանրէաբանական, կենսաբանական մեթոդներ, ոսկերչություն, հանքարդյունաբերություն, որակի կառավարում և որակի հավաստում, էկոլոգիական կառավարում, տեղեկատվություն առողջության վերաբերյալ, տուրիզմ և հարակից ծառայություններ, ճանապարհային երթևեկության անվտանգության կառավարման համակարգ, սպառողական ապրանքների անվտանգություն, օգտագործված արտադրանքի արտասահմանյան առևտուր և այլն:

     Այս բոլոր աշխատանքների շնորհիվ Հայաստանը ներկայումս զգալիորեն բարձր վարկանիշ ունի միջազգային ստանդարտացման ասպարեզում: Թերևս դրանով էլ հենց պայմանավորված էր այս տարվա հաջողությունը և ընտրությունը ԻՍՕ-ի Խորհրդի կազմում: Ընդ որում, այդ ընտրությունը կատարվում է հատուկ ընթացակարգով: Բավարար չէ, որ որևէ երկիր պարզապես առաջադրի իր թեկնածությունը: Անհրաժեշտ է նաև, որ այդ առաջադրումը պաշտպանեն ԻՍՕ-ի անդամ ևս երեք երկիր: Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ Ստանդարտների ազգային ինստիտուտն առաջադրվեց ավելի քան 50 երկրի կողմից, ինչն արդեն իսկ լուրջ գրավական էր հաջողությամբ ընտրվելու համար:

     ԻՍՕ-ի Խորհուրդը, ԻՍՕ-ի գլխավոր ասամբլեայից հետո ԻՍՕ-ի երկրորդ վերադաս ղեկավար մարմինն է, որը գումարվում է տարեկան երկու կամ երեք անգամ, որպեսզի քննարկի և որոշում կայացնի ԻՍՕ-ի աշխատանքների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Այն նաև որոշումներ է ընդունում ԻՍՕ-ի ղեկավարման ֆինանսական արդյունքների, կազմակերպչական և կառուցվածքային հարցերի, ինչպես նաև գլխավոր ասամբլեայի կողմից հանձնարարված հարցերի քննության վերաբերյալ:

     Ներկայումս ԻՍՕ-ի Խորհրդի 2011-2012թթ. համար նախատեսված կազմը բաղկացած է հետևյալ երկրների ստանդարտացման մարմիններից`Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Կորեայի Հանրապետություն, Կանադա, Նորվեգիա, Իտալիա, Մալայզիա, Իսլանդիա, Ղազախստան, Մալթա և Հայաստան:

 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...