2009-11-02
SARM-ը Հայաստանում նշում է Ստանդարտների համաշխարհային օրը

Ինչպես ամբողջ աշխարհի ստանդարտացման կազմակերպությունները և մասնագետները, այնպես էլ Ստանդարտների ազգային ինստիտուտը հոկտեմբերի 14-ին նշում է Ստանդարտների համաշխարհային օրը` արժեվորելու միջազգային կամավոր ստանդարտների մշակման վիթխարի գործունեությունը, որն ազդում է առևտրային հարաբերությունների, գիտության տարածման և տեխնոլոգիական առաջընթացի վրա: Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO), Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) և Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից մշակված տեխնիկական ստանդարտները ծառայում են որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոց` առաջարկելով կրճատել ազդեցությունը կլիմայի վրա ապագայում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Մարդկանց գործունեությունը և ջերմոցային գազերի աճը նպաստում են մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացմանը և հետևաբար կլիմայի փոփոխությանը: Գիտնականներն ու փորձագետները միաձայն նշում են, որ կլիմայի դրամատիկ փոփոխությունը կունենա հսկայական տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ազդեցություն մեր մոլորակի վրա:

Հայաստանը նույնպես բացառություն չէ և որպես զարգացող երկիր կանգնած է առավել մեծ էկոլոգիական խնդիրների առջև: Ավելին, Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում է համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամը և շրջափակումը Հայաստանի հարևան երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:

Այս տարի Ստանդարտների համաշխարհային օրը ընկալվում է որպես ազգային և միջազգային ստանդարտների միջոցով գիտակցության բարձրացման և գնահատման միջոցառում նշված խնդիրները լուծելու համար: Տնտեսական զարգացման համար ստանդարտների կարևորությունն ընդգծելու նպատակով Ստանդարտների ազգային ինստիտուտ էին ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար պարոն Ներսես Երիցյանը, արդյունաբերական, առևտրային, գիտական և հասարակական կազմակերպություններից հյուրեր:

Պարոն Սարգսյանը և պարոն Երիցյանը այցելեցին Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտացման բաժին, ազգային ստանդարտների գրադարան, փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացման բաժին, որտեղ տնօրեն պարոն Ազարյանը և համապատասխան մասնագետները ներկայացրեցին գործունեության ոլորտն ու խնդիրները: SARM-ն այժմ ունի 20000 ազգային և միջազգային ստանդարտով հագեցած գրադարան: Այն Հայաստանում գործող ամենամեծ 110 կազմակերպություններին ապահովում է ստանդարտացմանը վերաբերվող տեղեկատվությամբ: Ինստիտուտը հրատարակում է Ստանդարտների ամենամյա կատալոգ, ինչպես նաև եռամսյակային տեղեկատուներ: Գործնականում նոր ստանդարտների մշակման համար պետք է հիմք ընդունել դրանց ներդաշնակեցումը միջազգային ստանդարտներին: Ներկայումս ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային ստանդարտների հետ կազմում է 30%: Վերջերս SARM-ը նորացրել է իր պաշտոնական վեբ-կայքը, որտեղ գործող ստանդարտների կատալոգի որոնումը ստանդարտների վաճառքը դարձնում է առավել հեշտ և հարմար:

SARM-ի հաջորդ ձեռքբերումը ազգային հայելային տեխնիկական հանձնաժողովների վերակազմավորումն ու ԻՍՕ-ի նոր տեխնիկական հանձնաժողովներին անդամակցությունն է, որն իրականացվել է շահագրգիռ կողմերի մասնակցության սկզբունքի հիման վրա: Սակայն տեխնիկական աշխատանքը տեխնիկական հանձնաժողովներում պետք է ակտիվացնել, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ կառավարությունից և արդյունաբերությունից:

SARM-ն ունի նաև նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած փորձարկման լաբորատորիա իր երեք մասնաճյուղերով` հյուսիսային, հարավային և արևմտյան տարածաշրջաններում: Սարքավորումները վերջերս հատկացվել են միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից, որոնց շնորհիվ SARM-ը Հայաստանում ամենամեծ սերտիֆիկացման մարմինն է` ներմուծվող և արտահանվող արտադրանքի համար ճշգրիտ և արդար սերտիֆիկացման ծառայություններով:

SARM-ի աշխատակազմի և հյուրերի հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ստանդարտները և ստանդարտացումը ունեն մեծ կարևորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ստանդարտները խրախուսում են ներդրումները և ստեղծում նորարարական տեխնոլոգիաներ: Այնուամենայնիվ, Հայաստանն այժմ ունի ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման և շուկայի վերահսկողության ոլորտների բարեփոխումների կարիք, որը կսկսվի հաջորդ տարվա սկզբից:

Արդյունաբերության, բիզնեսի սեկտորի մասնագետների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ տնօրեն պարոն Ազարյանը ներկայացրեց կլիմայի գլոբալ խնդիրները` կապված կլիմայի փոփոխության և էներգիայի կառավարման հետ: Նա նշեց, որ Ստանդարտների համաշխարհային օրվա այս տարվա ԻՍՕ-ի կարգախոսը ,,Կլիմայի փոփոխության կանխումը ստանդարտների միջոցով,, նպատակ ունի ընդգծելու ստանդարտների պոտենցիալ հնարավորությունը բազմաթիվ էկոլոգիական խնդիրների լուծման համար: Ինչպես էկոլոգիական խնդիրը, այնպես էլ հանքարդյունաբերությունից գոյացող փոշու կոնցենտրացիան, որը երբեմն անցնում է թույլատրելի առավելագույն սահմանը, հանդիսանում են Հայաստանի համար կարևոր խնդիրներից մեկը: Էկոլոգիային, էներգիային և բնական ռեսուրսներին վերաբերվող ազգային և միջազգային ստանդարտների ներդրումը կապահովի այսպիսի խնդիրների լուծումը:

Վարչապետը շնորհավորեց ստանդարտացման մասնագետներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ և նշեց, որ միջազգային և եվրոպական ստանդարտները կարևոր և արդյունավետ գործիք են լուծելու այնպիսի սոցիալական և տնտեսական խնդիրներ, ինշպիսիք են տեղական արտադրանքի մրցունակության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, առևտրում տեխնիկական խոչընդոտների կրճատումը, բոլոր տեսակի ռեսուրսների խնայողությունը: Մասնակիցները նույնպես համաձայն էին Հայաստանի տնտեսությունում միջազգային ստանդարտների լայն կիրառության հետ:

Այս միջոցառումը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից, որը կարևոր է երկրում ստանդարտացման գործունեության վերաբերյալ գիտակցության բարձրացման հարցում:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...