2018-09-12
Քննարկում հացում աղի քանակության վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Ստանդարտների ազգային ինստիտուտում կազմակերպվել էր խորհրդատվություն Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետների, ՀՀ խոշոր հաց արտադրողների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև:

Խորհրդատվության հիմնական թեման էր՝ զանգվածային սպառում ունեցող սննդամթերքում, մասնավորապես ցորենի ալյուրից պատրաստված հացում աղի պարունակության չնորմավորված լինելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճակագրական տվյալներով Հայաստանում մահացության հիմնական պատճառներից են սրտանոթային համակարգի հիվանդությունները, որոնց առաջացման հիմնական ռիսկային գործոններից է սննդում աղի գերօգտագործումը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների և ՀՀ խոշոր հաց արտադրողների միջև կայացավ մասնագիտական արդյունավետ քննարկում, որի արդյունքում որոշվեց օրենքով սահմանված կարգով դիմել Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ին, հաց արտադրողներին և ոլորտի այլ շահագրգիռ մարմիններին քննարկել բարձրացված հարցերը և նպատակահարմարության դեպքում կատարել համապատասխան փոփոխություններ հացի վերաբերյալ ազգային ստանդարտներում:

 

 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...