2015-11-10
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ
Չինաստանի Ստանդարտացման ազգային մարմնի (SAC) հրավերով 2015 թվականի նոյեմբերի 5-6-ին Ստանդարտների ազգային ինստիտուտի (SARM) պատվիրակությունը՝ փոխտնօրեն Գ.Նազարյան (պատվիրակության ղեկավար), Տարածքային ստորաբաժանումների գործունեությունը համակարգող ծառայության պետ Է․Ազարյան և իրավաբան Յու․Խաչատրյան կազմով մասնակցեց Չինաստանի Սիան քաղաքում կազմակերպված "Ստանդարտները հարթում են Մետաքսյա Ճանապարհը" թեմայով աշխատաժողովին։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և Սինգապուրում ԻՍՕ տարածաշրջանային գրասենյակի պատվիրակությունները։


Նոյեմբերի 5-ին SARM-ի պատվիրակությունը մասնակցեց Յանգլինգ քաղաքում կազմակերպված Գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որտեղ առանձին տաղավարով ներկայացված էին գյուղատնտեսական ոլորտի ստանդարտացման ձեռքբերումները։ Օրվա երկրորդ կեսին SARM-ի պատվիրակությունը երկկողմանի հանդիպում-քննարկում ունեցավ SAC-ի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Յու Սինլիի, Միջազգային համագործակցության փոխտնօրեն Քսու Չանգսինգի և Գյուղատնտեսական ստանդարտացման վարչության պետ Ֆան Չունմեի հետ, որի ընթացքում քննարկվեցին Չինաստանի և Հայաստանի ստանդարտացման համակարգերի առանձնահատկությունները և ազգային մարմինների միջև համագործակցության սկզբունքները ու հեռանկարները։
Նոյեմբերի 6-ին SARM-ի փոխտնօրեն Գ.Նազարյանը և SAC-ի գլխավոր տնօրեն Թիան Շիհոնգը պաշտոնապես հանդիսավոր արարողությամբ նախաստորագրեցին երկու կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։ Այնուհետև, SARM-ի պատվիրակությունը մասնակցեց "Ստանդարտները հարթում են Մետաքսյա Ճանապարհը" թեմայով աշխատաժողովին, որի ընթացքում փոխտնօրեն Գ.Նազարյանը հանդես եկավ ստանդարտացման ոլորտում հայ-չինական համագործակցությանը նվիրված առանձին ելույթով։


Ստորագրված համաձայնագիրը լուրջ ձեռքբերում է միջազգային համագործակցության ոլորտում և հնարավորություն կընձեռի հայ-չինական համատեղ տնտեսական ծրագրերում օժանդակություն ցուցաբերել հայկական ու չինական ընկերություններին՝ նրանց տրամադրելով միասնական ստանդարտներ։

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...