2013-07-05
Որակի կառավարման համակարգերի ուժեղացում. Սննդի փորձարկման լաբորատորիաների վերապատրաստումը

Ստանդարտների ազգային ինստիտուտի Փորձարկման լաբորատորիայի ղեկավար Հ.Պողոսյանը և Ուսումնական կենտրոնի պետ Հ.Բատիկյանը, ինչպես նաև լաբորատորիայի մասնագետներ Վ.Խաչատրյանը, Ն.Սահակյանը, Լ.Հասրաթյանը, Մ.Աղաջանյանը 2013թ.-ի հունիսի 26-ից 28-ը մասնակցեցին Հարավային Կովկասի երկրներում Գերմանիայի «PTB» Չափագիտության ինստիտուտի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Ստանդարտների ազգային ինստիտուտում անցկացված գործնական սեմինար-վերապատրաստմանը: Այդ միջոցառումը կազմակերպվել էր ընդհանուր առմամբ Ծրագրի շրջանակներում ընտրված երեք թիրախային լաբորատորիաների մասնագետների վերապատրաստման նպատակով` Ստանդարտների ազգային ինստիտուտի, «Ստանդարտ դիալոգ» ընկերության և «Տոնուս Լես» ընկերության լաբորատորիաների հավատարմագրան միջազգային չափանիշներին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ:

Տեղեկատվական-ուսուցողական և գործնական բնույթ կրող այս սեմինարի ընթացքում, որը վարում էր Ծրագրի հայկական համակարգող տիկին Նունե Դարբինյանը և PTB-ին ներկայացնող միջազ­գային փորձա­գետ Տոբիաս Վիզորեկը, բազմակողմանի մեկնաբանվեցին փոր­ձարկ­ման լաբորա­տորիաների հավատարմագրման միջազ­գային պահանջները: Լուսա­բանվեցին միջազ­գային ստանդարտով սահմանված կառավարման և տեխնիկական պա­հանջները: Առան­ձին քննարկում կազմակերպվեց փորձարկման մեթոդների վալի­դացման վերաբերյալ:

Սեմինարին ներկա գտնվող հիմնական շահագրգիռ կողմերը, այդ թվում` ՀՀ Էկոնո­միկայի նախարարության Որակի ենթակառուցվածքի վարչության պետ տկն. Լիլի Մաքսուդյանը, «Տոնուս Լես», «Ստանդարտ դիալոգ», «ԷԿՈԿԵՆՏՐՈՆ», Կուրորտաբանության ազգային ինստիտուտի փորձարկումների կենտրոնի և Ստանդարտների ազգային ինստիտուտի Լաբորատոր Փորձարկումների Կենտրոնի ներկայացուցիչները քննարկեցին նաև սննդամթերքի փորձարկման լաբորատորիաների ցանցի ստեղծման ու համագործակցության հնարավորությունները:

Միաժամանակ Ստանդարտների ազգային ինստիտուտի Ուսումնական կենտրոնի պետ Հ.Բատիկյանը ներկայացրեց առկա ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և առաջարկություններ ներկայացրեց Ստանդարտների ազգային ինստիտուտում հետագա վերապատրաստման կազմակերպման համար:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...