2019-07-04
2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների

2019 թ. հունիսի 25-29-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացել են ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստերը:

2019թ.-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի նախագահ է նշանակվել Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:

ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին քննարկվել են ժամանակակից միջպետական ստանդարտների առավել արդյունավետ մշակման անհրաժեշտության և դրանց մշակման ֆինանսավորման մեխանիզմների զարգացման, միջպետական ստանդարտների մշակման և ընդունման համաձայնեցված քաղաքականության և ԵԱՏՄ անդամ երկրների պետական (ազգային) ստանդարտացման ինստիտուտների կողմից միջպետական ստանդարտների ընդունման և գործարկման նախապատրաստման մեխանիզմները՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակով, ստանդարտների միասնական ցանկերի ստեղծման հարցեր, որոնք կիրառվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստին Ա. Բաբայանը և ՄՊԽ նախագահ Ա. Աբրամովը ստորագրել են ԵԱՏՄ պետական (ազգային) ստանդարտացման մարմինների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի միջև ստանդարտացման ոլորտում համագործակցության ծրագիր, որը նախատեսում է սերտ փոխգործակցություն միջպետական ստանդարտների ծրագրերի կազմման, մշակման, ընդունման և կիրառման նպատակով:

Նիստի օրակարգային հարցերն ուղղված էին ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման գործունեության կատարելագործմանը՝ արտադրանքի որակի բարձրացման և մրցունակության, գիտատեխնիկական և առևտրատնտեսական կապերի ամրապնդման արդիական խնդիրների լուծման նպատակով:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստի հիմնական հարցը Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մինչև 2030թ. զարգացման տեսլականն էր:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի մինչև 2030թ. զարգացման ընդունված տեսլականում նշվեց, որ ներկայիս տնտեսական պայմաններում միջպետական խորհուրդը հանդիսանում է հարթակ տնտեսական համագործակցության և Համաձայնագրի մասնակից երկրների միջև գիտատեխնիկական ինտեգրման համար:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կարգի և ՄՊԽ կանոնների ընթացակարգի համաձայն՝ ՄՊԽ նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահ Շակկալիև Արման Աբայեվիչը, համանախագահներ՝ Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Աբրամով Ալեքսեյ Վլադիմիրովիչը և Ուզբեկստանի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գործակալության գլխավոր տնօրեն Սատտարով Դիլշոդ Նեմատովիչը:

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 55-րդ նիստի շրջանակներում անցկացվեց նաև միջազգային կոնֆերանս՝ «ՄՊԽ ձևաչափով համագործակցության զարգացման նոր ռազմավարություն. Ինչպես ժամանակակից իրականությունում արդարացնել որակի ենթակառուցվածքի ազգային կամակերպությունների սպասումները» թեմայով:


Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...