2011-11-11
PTB ծրագիր՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքի կատարելագործում

2011թ. նոյեմբերի 3-ին և 4-ին ք.Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում կայացավ PTB-ի (Գերմանիայի Չափագիտության Ազգային Ինստիտուտ) ծրագրի մեկնարկային և իրազեկմանը նվիրված կոնֆերանս՝ «Հարավային Կովկասում որակի ենթակառուցվածքի  կատարելագուրծում՝ սննդի փորձաքննության ոլորտի հմտությունների զարգացում» թեմայով:

Կոնֆերանսին մասնակցեցին Ստանդարտների  ազգային ինստիտուտի Փորձարկման լաբորատորիայի մասնագետները: Կոնֆերանսին ելույթ ունեցան PTB-ի ծրագրերի համակարգող, դոկտոր Կ. Շտոլլ-Մալկեն, Բեռլինի “Landeslabor Berlin Brandenburg”  լաբորատորիայի տնօրեն, պրոֆեսոր Ռ. Կյորբերը, PTB-ի փորձագետներ՝ Ա. Ինկլաարը, դոկտոր Դ. Մայորը և ԱՄՆ Ազգային Գիտությունների և Տեխնոլոգիաների Ինստիտուտի վաստակավոր գլխավոր գիտնական, դոկտոր Հ. Սեմերջյանը, որոնք ներկայացրեցին PTB-ի ծրագրերը՝ սննդի փորձաքննության ոլորտում, սննդի փորձաքննությունը և հսկումը Գերմանիայում և Եվրոպայում, լավագույն լաբորատոր փորձը սննդի անվտանգության ոլորտում, վստահելի չափումներն առավել անվտանգ սննդի համար:

Կոնֆերանսի երկրորդ օրը կայացավ քննարկում սննդամթերքի փորձարկման եղանակների վերաբերյալ, վերոհիշյալ մասնագետների և Հայաստանի սննդամթերքի փորձարկման լաբորատորիաների մասնագետների մասնակցությամբ:

Կոնֆերանսի արդյունքներով որոշվեց սերտացնել համագործակցությունը ՀՀ սննդամթերքի փորձարկման լաբորատորիաների միջև՝ PTB-ի աջակցությամբ:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...