2020-06-08
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:

Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը

Ի պատասխան Hetq.am կայքում 04.05.2020թ. «Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձարկվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց» և 07.06.2020թ. «Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը» ԵԱՏՄ պատասխանը» տպագրված հրապարակումների` հարկ ենք համարում ընգծել, որ դրանցում լրատվամիջոցի կողմից ներկայացված պնդումները ճշգրիտ չեն արտացոլում իրականությունը և պարունակում են մի շարք տարընթերցումներ.

ինչպես նախկինում արդեն նշել ենք (http://www.sarm.am/am/news/haytararutyun_alcogel), 330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ թե՝ ոչ, ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով համապատասխանության հայտարարագրման օբյեկտ են, ինչը փաստում են նաև Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի պարզաբանումները (մեջբերում՝ « հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, որ հակաբակտերիալ հատկությամբ օժտվածմաշկի խնամքի միջոցները կարող են հանդիսանալ օծանելիքա-կոսմետիկական արտադրանք, որի վրա տարածվում է ՄՄ ՏԿ 009/2011») և ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից միասնական ռեեստրում հարյուրավոր համապատասխանության հայտարարագրերի գրանցման փաստը:

Hetq.am-ի 07.06.2020թ. «Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը» ԵԱՏՄ պատասխանը» հոդվածում նշվում է. (մեջբերում՝ «… ՄՄ ՏԿ 009/2011- կանոնակարգի 4-րդ հոդվածը սահմանում է, որ տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա հանդիսացող ապրանքը պետք է համապատասխանի դրա բոլոր պահանջներին…»), ի գիտություն լրատվամիջոցի հայտնում ենք, որ ՄՄ ՏԿ 009/2011 կանոնակարգի ոչ թե 4-րդ, այլ 5-րդ հոդվածով են սահմանված օծանելիքա-կոսմետիկական արտադրանքին ներկայացվող պահանջները:

Համապատասխանության հայտարարագրի գրանցման ժամանակ ստուգվում է արտադրանքի պիտակի նախագծի վրա կատարված մակնշումը, բաղադրակազմում օգտագործվող նյութերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգով թույլատրված նյութերի ցանկին: Փորձարկումներն իրականացվում են համաձայն տեխնիկական կանոնակարգով նախատեսված ցուցանիշների (20%-ից ավել սպիրտ պարունակող կոսմետիկական արտադրանքում մանրէաբանական ցուցանիշներով փորձարկում չի նախատեսվում): Արտադրանքի հետագա որակի և մակնշման խախտման պատասխանատվությունը կրում է արտադրող ձեռնարկությունը:

          Լրատվամիջոցը, ներկայացնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պարզաբանումը, հայտնում է, (մեջբերում՝ «Պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկը հաստատված է Մաքսային հանձնաժողովի 2010թ մայիսի 28-ի N299 որոշման մեջ, որը ներառում է 6-րդ կետը՝ «Ախտահանիչ, միջատասպան, կրծողասպան միջոցները»՝ կենցաղում, բուժիչ-պրոֆիլակտիկ հաստատություններում և այլ վայրերում»): Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ  ձեռքի ախտահանող միջոցները կանոնակարգված չեն և ենթակա չեն պարտադիր հավաստման (N 299 մաքսային միության որոշումը այդ արտադրանքի վրա չի տարածվում): Վերոնշյալ որոշմամբ ենթակա պետական գրանցման օբյեկտ են այն ախտահանիչ միջոցները, որոնք օգտագործվում են կենցաղում, բուժ հաստատություններում և այլ տարածքներում:

Զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերներին ևս մեկ անգամ առաջարկում ենք հոդված հրապարակելուց առաջ պահպանել հրապարակման բազմակողմանիությունը, խորհրդակցել իրազեկ մասնագետների հետ, որպեսզի հանրությանը ներկայացվի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն:

Այլ Նորություններ
2020-11-26

Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով


2020-10-14

<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մասնակցության հրավեր


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


2020-09-04

Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը


2020-09-04

Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը


2020-06-23

Ստանդարտացմանչափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը


2020-05-06

Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ


2020-04-09

Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ

2020-04-07

COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ


2020-02-27

Ի կատարումն ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման


Նորություններ
2020-11-26  Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
2020-10-14  Միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38)  միջազգային սեմինարի մ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...
2020-09-04  Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
2020-09-04  Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
2020-06-23  Կայացավ Միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
2020-06-08  Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը:
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
2020-05-06  Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
2020-04-09  Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
2020-04-07  COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...