2015-03-27
Երևանում անցկացվեց երկաթուղային տրանսպորտի ոլորտում միջպետական ստանդարտացման տեխնիկական կոմիտեի նիստ
Երևանում, "Կոնգրես" հյուրանոցում 2015 թվականի մարտի 25-26 տեղի ունեցավ №524 "Երկաթուղային տրանսպորտ" ստանդարտացման Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը:Նիստի շրջանակներում քննարկվեցին 2014թ. Ստանդարտացման աշխատանքների արդյունքները և 2015 թվականի ծրագիրը, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը։ Նիստը հայկական կողմից հյուրընկալում էր "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը, որընաև մասնակիցների համար հանդիպում կազմակերպեց Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:
Նիստի բացմանը պատվիրակներին ողջունեց "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Ընկերության ղեկավարը ներկայացրեց նաև ՀԿԵ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ եկրաթուղին՝ երիտասարդ և դինամիկ զարգացող ընկերություն է, որը արդյունավետ համագործակցում է ինչպես ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամ-երկրների հետ, այնպես էլ ՄՏԿ 524-ի մասնակիցների հետ:
Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ աշխատանքին և ձեռքբերումներին պատվիրակները կծանոթանան երկաթուղային օբյեկտներ այցերի ժամանակ: Մասնավորապես, նախատեսվում է այցելել Երկաթուղային ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն, Ուսուցման ճանապարհային կենտրոն:
Նիստի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գևորգ Նազարյանը և ՄՏԿ 524 նախագահի տեղակալ Սերգեյ Լյովինը:
Մասնավորապես, Գ․Նազարյանը կարևորեց երկաթուղային ոլորտում ստանդարտացման աշխատանքները, ընդգծելով, որ ստանդարտները թույլ են տալիս ներմուծել նոր տեխնոլոգիաներ, դյուրինացնում են գնումների գործընթացում պահանջների սահմանում, ապահովում բարձր արդյունավետություն երկաթուղու կառավարման գործընթացներում և ընդհանրապես, թույլ են տալիս երկաթուղային տրասնպորտի ենթակառուցվածը համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին։
ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով Միջպետական խորհրդի աշխատանքային կառույց: Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով:
Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...