2018-09-26
Մրցույթ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն:

Մրցույթը կանցկացվի 01.10.2018թ. ժամը 11.00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.

- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`

- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող քաղաքացիները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում՝ (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

- գունավոր լուսանկար,

- քաղվածք աշխատանքային գրքույկից,

- ինքնակենսագրություն,

- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

- տեղեկանք` մշտական բնակության վայրից,

- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

- բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),

- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

- անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000 -ից մինչև 1200- ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 27.09.2018թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ /ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-597-196, ներքին` 196/:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...