2021 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԱՊՀ
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) հերթական՝ 59-րդ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր հաջորդ երկու տարիների
համար խորհրդի նախագահի ընտրության հարցը: ՄՊԽ նախագահ ընտրվեց ՀՀ էկոնոմիկայի
նախարարության <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության
տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության տնօրենի
պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը, տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի
խորհրդական Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և Ստանդարտացման և
չափման միջոցների տեսակի հաստատման բաժնի պետ Թերեզա Բաբայանը:
Խորհրդի անդամները կարևորեցին ՄՊԽ մինչև 2030թ.
զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների պլանով նախատեսված
գործողությունների կատարման ապահովումը՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
Նիստի ընթացքում քննարկվեց ՄՊԽ և ԻՍՕ միջև
համագործակցության հեռանկարը, ներկայացվեց ԻՍՕ տարածաշրջանային ներգրավման
քաղաքականությունը: Բարձրացվեց երկու կառույցների միջև հետագա համագործակցության
զարգացման նպատակով համաձայնագիր կնքելու հարցը, որի դրույթները կքննարկվեն հաջորդ՝
Ստանդարտացման միջպետական գիտատեխնիկական հանձնաժողովի նիստին:
ՄՊԽ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների
ղեկավարները հավանություն տվեցին նոր ստանդարտացման <<Հալալ արտադրանք և
ծառայություններ>> միջպետական տեխնիկական հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ տնտեսության
համար կարևորելով նշված հանձնաժողովի գործունեության շրջանակները՝ Հայաստանի
Հանրապետությունը հանձնաժողովի աշխատանքներում կններգրավվի որպես լիիրավ անդամ:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...