2018-06-07
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Արտակ Շահբազյանը
Սույն թվականի հունիսի 7-ին Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ այցելեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պարոն Արծվիկ Մինասյանը:  Նախարարը աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Արտակ Շահբազյանին՝ նշելով, որ ոլորտում ունենալով բազմամյա փորձ՝ պարոն Շահբազյանը կարձանագրի նոր հաջողություններ: Պարոն Ա. Մինասյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ենոք Ազարյանին երկարատև աշխատանքի համար: Պարոն Ազարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նախարարը հատուկ կարևորեց ՀՀ-ում որակի ենթակառուցվածքների, այդ թվում նաև ստանդարտացման ոլորտի զարգացման նոր ուղղություններին զարկ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրում նոր իրողությանը համահունչ պետք է առավելագույնս նպաստել առողջ մրցակցությանը: Արտակ Շահբազյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանը՝ ստանալով իրավագիտության, քրեական իրավունքի և դատավարության իրավաբան-քրեագետի որակավորում: Իր աշխատանքային գործունեությունը ստանդարտացման համակարգում սկսել է 1995 թվականից: Մասնավորապես, 1995-1998թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ, 1998-1999 թթ. Հայպետստանդարտի «Օկտան-ՓՈԿ» ՊՓԲԸ առաջատար մասնագետ, 1999-2004 թթ. Հայպետստանդարտի «ԵՐԵՎԱՆ-ԹԵՍԹ» ՓԲԸ Արդյունաբերական ապրանքների սերտիֆիկացման բաժնի վարիչ, 2004-2009 թթ. «Ստանդարտների և որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ Ոչ պարենային ապրանքների սերտիֆիկացման բաժնի պետ, 2009 թվականից առ այսօր՝ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրենի տեղակալ: 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Անկուսակցական է:
 
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...