2020 թվականի հունիսի 18-ին վիդեոկոնֆերանսի ֆորմատով կայացավ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի 59-րդ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի,
Բելառուսի, Ղազախստանի,
Ղրղզստանի, Մոլդովայի,
Տաջիկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ազգային մարմինների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ստանդարտների բյուրոյի ներկայացուցիչները:
Հեռավար հանդիպմանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության տնօրենի առաջին տեղակալ Մեսրոպ Բզնունին, տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը, Ստանդարտացման
բաժնի պետ Թերեզա Բաբայանը, նույն բաժնի մասնագետներ Աննա Գրիգորյանը և Արուս Պողոսյանը:
Ստանդարտացման
գիտատեխնիկական հանձնաժողովը դիտարկեց առաջարկությունները` Համաձայնագրի անդամ պետությունների
ստանդարտացման ոլորտներում համաձայնեցված գիտատեխնիկական քաղաքականության անցկացման
վերաբերյալ:
59-րդ նիստի քննարկման հիմնական թեման էր 2019-2021թթ. Միջպետական ստանդարտացման ծրագրի 2020թ. աշխատանքների համապատասխան իրականացումը:
Վերանայվեց ստանդարտացման ոլորտում փոխըմբռնման Հուշագրի իրականացման ընթացքը` Ստանդարտացման
եվրոպական կոմիտեի, Էլեկտրատեխնիկայի ստանդարտացման եվրոպական կոմիտեի, Հեռահաղորդակցության
ոլորտում ստանդարտացման եվրոպական ինստիտուտի և Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
եվրասիական խորհրդի միջև:
Հանդիպման մասնակիցները
քննարկեցին նաև միջպետական այն ստանդարտների մշակման հարցը, որոնց շուրջ կային տարաձայնություններ:
Մի շարք ստանդարտների մասով հաջողվեց ձեռք բերել համաձայնություն:
ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունը հանդես էր եկել առաջարկով` ԳՕՍՏ 3858-73 <<Թթու կաղամբ:
Տեխնիկական պայմաններ>> ստանդարտը չեղարկել այն դեպքում, երբ Մաքսային միության
021/2011 <<Սննդամթերքի անվտանգության ապահովման>> տեխնիկական կանոնակարգերով ապահովվող
ստանդարտների ցանկում կներառվի ԳՕՍՏ
34220-2017 <<Աղի և թթու բանջարեղեն: Ընդհանուր տեխնիկական պայմաններ>> ստանդարտը: Հանդիպման
ընթացքում ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերության առաջարկն ընդունվեց:
Նիստի ընթացքում հատուկ ուշադրության արժանացավ նաև Ստանդարտների բյուրոյի տեղեկատվությունը` ԳՕՍՏ 32945-2014 <<Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: Ճանապարհային նշաններ: Տեխնիկական պահանջներ>> ստանդարտում փոփոխություններ կատարելու/վերանայելու և հայերեն այբուբենի մուտքագրման անհրաժեշտությունը: Որոշվեց, որ ՀՀ <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲ ընկերությունն ըստ սահմանված կարգի կկազմակերպի ԳՕՍՏ 32945-2014-ում համապատասխան փոփոխություններ կատարելու/վերանայելու աշխատանքների իրականացումը:
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մասնակցության հրավեր
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման
ազգային մարմինների առցանց հանդիպումը
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ
Ի կատարումն
ՀՀ Պարետ պարոն Տիգրան Ավինյանի որոշման
Սեմինար ISO 9001։2015 միջազգային ստանդարտի պահանջներով...
<<Անհետաձգելի բժշկական օգնության հաստատությունների ուղեցույց>> (IWA 38) միջազգային սեմինարի մ...
Ստանդարտների համաշխարհային օր...
Կայացավ Միջպետական խորհրդի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների հանդիպումը...
Կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների առցանց հանդիպումը...
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի Ստանդարտացման գիտատեխնիկական հանձն...
Պարզաբանում մաշկի խնամքի միջոցների վերաբերյալ. Հայաստանը սխալ չի գրանցել ալկոգելերը...
Հայտարարություն մաշկի խնամքի միջոցների և մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ ...
Հայտարարություն մաշկի ախտահանող միջոցների վերաբերյալ...
COVID-19 Հասանելի ստանդարտների ցանկ ...