2019թ. սեպտեմբերի 16-20-ը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թաուն քաղաքում ԻՍՕ շաբաթի շրջանակներում տեղի ունեցավ Միջազգային ստանդարտացման կազմակերպության (ԻՍՕ) 42-րդ վեհաժողովը: Աշխարհի անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների շարքում համաժողովին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի պատվիրակությունն ԱՊՀ իր գործընկերների հետ հանդիպումներ ունեցավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Ուոլթերի և ԻՍՕ գլխավոր քարտուղար Սերխիո Մուխիկիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կազմակերպչական և համագործակցության հարցեր: ՀՀ պատվիրակության ղեկավարի կողմից բարձրացվեց ԱՊՀ անդամ երկրներում ԻՍՕ-ի մասնագետների կողմից գործնական դասընթացներ անցկացնելու հարցը: Քննարկվեց նաև Միջպետական ստանդարտի հիմքի վրա ԻՍՕ ստանդարտնեի ստեղծման պիլոտային ծրագրի հավանական մեկնարկի հարցը:
Միջազգային նույնականացման կոդի (WMI)ներդրման և ստուգման պարտականություններն ԻՍՕ-ի կողմից դրված են SAE International Inc. կազմակերպության վրա: Հայկական պատվիրակությունը հանդիպման ընթացքում անդրադարձավ տրանսպորտային միջոցներ արտադրողների համար նախատեսված WMI կոդի ներդրման ու շնորհման հարցին:
Մասնակիցները քննարկեցին ԻՍՕ-ի և Ստանդարտացման միջպետական խորհրդի միջև նոր համաձայնագրի կնքման հարցը: Այն նախատեսվում է ստորագրել 2019թ. Նոյեմբերին, Ղազախստանի Հանրապետության Շիմկենտե քաղաքում կայանալիք Ստանդարտացման միջպետական խորհրդի 56-րդ նիստի ընթացքում:
Վեհաժողովի ընթացքում առաձնահատուկ էր սեպտեմբերի 18-ին CEN և CENELEC կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հարցեր:
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի պատվիրակության նախագահ Ալբերտ Բաբայանը մասնակցեց ԻՍՕ-ի խորհրդի անդամների ընտրությանը:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...