Ստանդարտների ազգային
ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանի հրավերով ս.թ. ապրիլի 18-19 պաշտոնական այցով առաջին
անգամ Հայաստանում էին գտնվում ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինը և ՌԴ Տեխնիկական
կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ.Էլկինը:
Այցը նպատակ էր հետապնդում շեշտադրել
ստանդարտացման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման գործընթացում, ինչպես նաև
ըդգծել վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված հաջողությունները
միջազգային ստանդարտացման ասպարեզում:
Ապրիլի 18-ին պատվիրակությանն
ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ի դեմս ձեզ
ստանդարտացման համակարգի ներդրման և կիրառման աշխատանքներում մենք ունենք լավ
գործընկեր: Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը նպաստում է նաև Հայաստանի և
Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապդնմանը»,- կառավարության
հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը գոհունակություն է
հայտնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության հետ համագործակցությունից և
շնորհակալություն հայտնել Բորիս Ալյուշինին՝ ատանդարտացման համակարգի կիրառման
աշխատանքներում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:
Վարչապետը և Ստանդարտացման միջազգային
կազմակերպության նախագահը քննարկել են երկկողմ հետագա համագործակցությանը,
ստանդարտացման համակարգի կիրառման նպատակով իրականացվող բարեփոխումներին, ազգային
ստանդարտների՝ միջազգային չափանիշներին ներդաշնակեցմանը վերաբերող հարցեր:
Նույն օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանում ստանդարտացման բնագավառում իրականացվող գործընթացների ներդաշնակեցմանը միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտներին, քննարկեցին ստանդարտացման ծրագրերում սահմանված ազգային գերակայությունները, միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման գործընթացում Հայաստանի ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստանի գործարար միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և արտահանումը խթանելու նպատակով տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված հարցերի քննարկումը:
Պաշտոնական հանդիպումներից հետո Բ.Ալյոշինը և Գ.Էլկինը այցելեցին Ստանդարտների ազգային ինստիտուտ, որտեղ նրանց ներկայացվեց Ինստիտուտի կողմից ստանդարտացման ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքը: Բ.Ալյոշինը գոհունակություն հայտնեց Ինստիտուտի զարգացվածության մակարդակից և նշեց, որ ԻՍՕ-ն հետագայում ևս հետևողականորեն աջակցելու է զարգացող երկրներում ստանդարտացման զարգացմանը:
Ապրիլի 19-ին ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինն այցելեց Երևանի պետական համալսարան,
որտեղ համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար “Ստանդարտացման
կարևորությունը տնտեսական զարգացման համար” թեմայով դասախողություն կարդաց:
Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների ու դասախոսների
շրջանում: Իսկ դասախոսության վերջում պարոն Ալյոշինը սիրով պատասխանեց հարցերին:
Այնուհետև, պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարան
և հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Մեծ Եղերնի զոհերի հիշատակին:
Ապրիլի 19-ի օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մասնակցեց Ստանդարտների
ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Ստանդարտացման բնագավառի
միանգամյա բացառիկ մրցանակաբաշխությանը:
Ստանդարտացման բնագավառում ցուցաբերած ակտիվ մասնակցության և ստանդարտների գործնականում
արդյունավետ կիրառման համար Հայաստանյան 20 կազմակերպություններ արժանացան բարձրագույն
և ոսկյա մրցանակների: Մրցանակները շնորհվեցին ԻՍՕ նախագահ Բ.Ալյոշինի, ՌԴ
Տեխնիկական կանոնակարգման ու չափագիտության դաշնային գործակալության պետ Գ.Էլկինի,
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն
Ե.Ազարյանի կողմից:
Մրցանակաբաշխության համար սահմանվել էր երկու կարգի մրցանակ: «Ոսկյա մրցանակը»
շնորհվեց այն 10 կազմակերպություններին, որոնք առավել մեծ չափով են կիրառում
ստանդարտացման փաստաթղթերը: Դրանք են` Երևանի կոնյակի գործարանը («Արարատ»
ապրանքանիշ), «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը, «Ջերմուկ գրուփը»,
«ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը, «Գյումրի-Գարեջուր»-ը, շինարարական «Ֆիլիշին»
ընկերությունը, «Դուստր Մարիաննա» կաթնամթերք արտադրողը, նավթամթերք ներմուծող
«Ֆլեշը», «Արարատ ցեմենտը», «Բարի Սամարացին» (մսամթերք):
«Բարձրագույն մրցանակը» շնորհվեց ստանդարտացման գործընթացներում ակտիվ
դերակատարում ունեցող 10 հեղինակավոր հայկական կազմակերպությունների: Դրանք են`
«Չանախ» (կաթնամթերքի արտադրություն), «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա», «Բեկոն
պրոդուկտ» (մսամթերք), «Պոստ Լեքս Քոնսալթինգ» (հակակարկտային կայաններ), «Հայասի
գրուփ» (սննդամթերք), «Ին մուլդ» (պլաստմասայե տարաներ), «Ջրվեժի մսամթերքի
կոմբինատ», «Փ.Աբաջյան» (շինարարական նյութերի հավաստում և փորձարկում),
«Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռոյալ Արմենիա» (սուրճ):
Բ. Ալյոշինն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօր հանրությունը կանգնած է
ընտրության առաջ, ստեղծվում են հիբրիդային շարժիչներ, ռեսուրսները այլ կերպ են
օգտագործվում, բարձր տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ընձեռում. «Ներկա
մարտահրավերները պետք է հաղթահարել և դա պետք է անել ստանդարտացման
միջոցով»:
Ըստ Ալյոշինի, ընթացող գլոբալիզացման պայմաններում
ստանդարտների դերը գնալով ավելի ու ավելի է աճում, և միջազգային ստանդարտների
մշակման գործում մեծանում է զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի դերը:
«Աշխարհը թևակոխել է հետինդուստրիալ շրջան, երբ արդյունաբերության դերը
նվազում է, իսկ ԻՍՕ ստանդարտները ակտիվորեն կիրառվում են այլ ոլորտներում: Ով չի
կիրառում ստանդարտները, մնում է մրցակցությունից դուրս»,- ասաց Բ. Ալյոշինը,
նշելով, որ նախկինում ԻՍՕ ստանդարտները կիրառվում էին միայն
արդյունաբերությունում:
ԻՍՕ-ն ներկայում ներառում է 163 երկիր, իսկ ԻՍՕ-ի կողմից
մշակված ԻՍՕ 9001 “Որակի կառավարման համակարգ” ստանդարտը, օրինակ, աշխարհում կիրառություն է ստացել ավելի քան 5 մլն կազմակերպությունների կողմից, ինչը, ըստ Բ. Ալյոշինի, ընդգծում է ԻՍՕ-ի վիթխարի հեղինակությունը: Չնայած ստանդարտները կամավոր են, աշխարհում ԻՍՕ ստանդարտներն ավելի ու ավելի մեծ չափերով են ներդրվում պայմանագրային ու նորմատիվ փաստաթղթերում:
Ապրիլի 19-ի երեկոյան պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...