2012-11-19
ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի (ԻՀԾ) երրորդ առաքելությունը

ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2012թ. նոյեմբերի 12-16 Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը (ՍԱՐՄ) հյուրընկալեց ԻՍՕ անկախ խորհրդատու Գրեհեմ Հոլլոուեյին: ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը մեկնարկել է 2011թ. ապրիլից` ԻՍՕ-ի 2011-2015թթ. զարգացող երկրների համար գործողությունների պլանի շրջանակներում և նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել շրագրին մասնակցող 18 զարգացող երկրների (այդ թվում` Հայաստանի) ստանդարտացման ազգային կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացման կարիքները, ինչպես նաև բացահայտված խնդիրների շուրջ տրամադրել հստակ նպատակաուղղված օժանդակություն:


Համաձայն 2011թ. հուլիսին և 2012թ. հուլիսին ՍԱՐՄ-ում իրականացված գնահատման արդյունքների, կատարված աշխատանքների և առաջադրված հետագա քայլերի, սույն առաքելության ընթացքում ԻՍՕ-ի օժանդակությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպվեցին երկու սեմինարներ:

Նոյեմբերի 12-13-ին Երևանում, Մարիոթ Արմենիա հյուրանոցում պարոն Հոլուեյը անցկացրեց երկօրյա սեմինար ՍԱՐՄ տեխնիկական հանձնաժողովների նախագահների, քարտուղարների և ակտիվ մասնակիցների համար, որին մասնակցեցին ընդհանուր առմամբ շուրջ 35 մարդ: Սեմինարի նպատակն էր ցուցադրել մասնակիցներին տեխնիկական հանձնաժողովների նիստերի կազմակերպման ու անցկացման լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև ուսուցանել այն հնարքները ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են տարբեր շահագրգիռ կողմերի միջև շահերի հավասարակշռման ու հանդիպումների  արդյունավետ անցկացման համար: Մասնակիցների խոսքերով, կազմակերպված սեմինարը խիստ կարևոր և անհրաժեշտ էր ու անցկացվեց բարձր մակարդակով: Մատուցված նյութը շատ որակյալ էր և ստացված գիտելիքները կօգնեն հետագայում ՍԱՐՄ տեխնիկական հանձնաժողովների նիստերի առավել արդյունավետ կազմակերպման համար:


Նոյեմբերի 14-ին Երևանում, Մարիոթ Արմենիա հյուրանոցում պարոն Հոլուեյը անցկացրեց կեսօրյա սեմինար ՍԱՐՄ կառավարման խորհրդի անդամների և նրանց ներկայացուցիչների համար, որի նպատակն էր նորաստեղծ Խորհրդին իր նախատեսված գործունեության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում միջազգային լավագույն փորձի ներկայացումը: Պարոն Հոլլոուեյը մանրամասն ներկայացրեց միջազգային ստանդարտացման գործընթացների առանձնահատկությունները, ԱՀԿ-ի Լավագույն վարվելակերպի կանոնների կիրառությունը, ինչպես նաև ակտիվ քննարկումներ տեղի ունեցան ազգային ստանդարտացման խնդիրների ու Խորհրդի գործունեության շուրջ:

Բացի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներից, ԻՍՕ փորձագետ պարոն Գ.Հոլոուեյը նոյեմբերի 15-16 ուսուցողա-խորհրդատվական աշխատանքներ իրականացրեց ՍԱՐՄ-ի ստանդարտացման աշխատանքներում ներգրավված ողջ անձնակազմի հետ: Մասնավորապես, ՍԱՐՄ-ի մասնագետների հետ քննարկվեցին ներկայումս գործող ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրութային ստանդարտների վերանայման խնդիրները, ներկայացվեցին հիմնադրույթային ստանդարտների մշակման միջազգային լավագույն փորձը` Մեծ Բրիտանիայի և Հարավային Աֆրիկայի հիմնադրութային ստանդարտների օրինակով: Խորհրդատուն անձնակազմի հետ մանրամասն մշակեց ստանդարտացման գործընթացը սահմանող Հայաստանի ազգային հիմնադրույթային ստանդարտի վերանայման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման դրույթները: Խորհրդատուի հետ քննարկվեց նաև 2012թ. վերանայված ԻՍՕ ՊՕԿՕՍԱ փաստաթղթով նախատեսված ստանդարտների ընդունման և տարածման վերաբերյալ ԻՍՕ քաղաքականությունը և դրա կիրառման առանձնահատկությունները Հայաստանում:


Այցելության վերջում ԻՍՕ փորձագետ Գ.Հոլոուեյը ամփոփիչ հանդիպում ունեցավ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ե.Ազարյանի հետ, որի ընթացքում փորձագետը ներկայացվեց կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մեծ գոհունակություն հայտնեց Հայաստանի ստանդարտացման ոլորտի վերջին զարգացումների, նոր օրենսդրության, ստանդարտացման գործընթացների ակտիվացման և ինստիտուցիոնալ արդյունավետ կառուցվածքի վերաբերյալ: Ե.Ազարյանը շնորհակալություն հայտնեց ԻՍՕ-ի տեխնիկական և ինստիտուցիոնալ ողջ աջակցության, ՍԱՐՄ-ի համար խիստ կարևոր ու օգտակար ծրագրի իրականացման համար, ինչպես նաև նշեց, որ ՍԱՐՄ-ը պատրաստակամ է հետագայում ևս ակտիվորեն համագործակցել ԻՍՕ-ի հետ: 

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...