ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2012թ.
հուլիսի 2-6 Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը (ՍԱՐՄ) հյուրընկալեց ԻՍՕ անկախ
խորհրդատու Գրեհեմ Հոլլոուեյին: ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը մեկնարկել է
2011թ. ապրիլից` ԻՍՕ-ի 2011-2015թթ. զարգացող երկրների համար գործողությունների
պլանի շրջանակներում և նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել շրագրին մասնակցող 18
զարգացող երկրների (այդ թվում` Հայաստանի) ստանդարտացման ազգային կազմակերպությունների
ինստիտուցիոնալ զարգացման կարիքները, ինչպես նաև բացահայտված խնդիրների շուրջ
տրամադրել հստակ նպատակաուղղված օժանդակություն:
Համաձայն 2011թ. հուլիսին ՍԱՐՄ-ում իրականացված
գնահատման արդյունքների և առաջադրված հետագա քայլերի, սույն առաքելության
ընթացքում ԻՍՕ-ի օժանդակությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպվեցին երկու սեմինարներ`
հուլիսի 3-ին Երևանում և հուլիսի 4-ին Գյումրիում ստանդարտացման գործընթացներում
ակտիվ ներգրավված շահագրգիռ կողմերի (ՍԱՐՄ տեխնիկական հանձնաժողովների անդամների)
հետ, որոնց ընթացքում պարոն Հոլլոուեյը մանրամասն ներկայացրեց միջազգային
ստանդարտացման գործընթացների առանձնահատկությունները, դրանցում տեղական շահագրգիռ
կողմերի ներգրավման եղանակները և հնարավորությունները, ԱՀԿ-ի Լավագույն
վարվելակերպի կանոնների կիրառությունը, ինչպես նաև ակտիվ քննարկումներ տեղի
ունեցան ազգային ստանդարտացման խնդիրների շուրջ: Միևնույն ժամանակ, Ստանդարտների
ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) փոխտնօրեն Գ.Նազարյանը սեմինարների ընթացքում
ներկայացրեց ՍԱՐՄ-ի վերջին երեք տարիների (2009-2012թթ.) գործունեությունը և
ձեռքբերումները, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկեց ազգային ստանդարտացման առկա
կարիքները և հետագա զարգացման հնարավորությունները:
Բացի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներից, ԻՍՕ
փորձագետ պարոն Գ.Հոլոուեյը հուլիսի 2-ին և հուլիսի 4-ին ուսուցողա-խորհրդատվական
աշխատանքներ իրականացրեց ՍԱՐՄ-ի ստանդարտացման աշխատանքներում ներգրավված ողջ
անձնակազմի հետ: Մասնավորապես, ՍԱՐՄ-ի մասնագետներին ներկայացվեցին Առևտրի
տեխնիկական խոչընդոտների (ԱՏԽ) և Սանիտարիայի ու ֆիտոսանիտարիայի (ՍՖՍ) միջազգային
համաձայնագրերից բխող պահանջների հստակ մեկնաբանությունները և դրանց
առանձնահատկությունները, միջազգային ստանդարտացմանն առավել ակտիվ դերակատարում
ունենալու եղանակները, ինչպես նաև հիմնադրույթային ստանդարտների մշակման
միջազգային լավագույն փորձը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև սույն տարվա
ավարտը կազմակերպել փորձագետի երրորդ այցելությունը, որի ընթացքում մանրամասն
խորհրդատվություն կմատուցվի Հայաստանի ազգային հիմնադրույթային ստանդարտների
վերանայման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ: Բացի այդ,
հաջորդ այցելության շրջանակներում առանձին աշխատանքային քննարկում կկազմակերպվի
ՍԱՐՄ-ի ՏՀ-ների նախագահների ու քարտուղարների հետ` նրանց մասնագիտական ունակությունների
կատարելագործման նպատակով:

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և
սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու
քարտուղարի առցանց հանդիպումը
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի
միջև
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման
միջպետական խորհրդի նախագահ
է ընտրվել Ալբերտ Բաբայանը
...
...
...
...
...
Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
Ստանդարտների համաշխարհային օր...