2011-04-11
ԻՍՕ անդամ զարգացող երկրներին ինստիտուցիոնալ աջակցության ծրագիր

Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) փոխտնօրեն Գ.Նազարյանը 2011թ. ապրիլի 4-5 ք.Ժնևում, Շվեցարիա, մասնակցեց ԻՍՕ-ի ծրագրի մեկնարկին նվիրված սեմինարին: Ինստիտուցիոնալ աջակցության ծրագրի նպատակով ԻՍՕ-ի կողմից առանձնացվել է 18 զարգացող երկիր` յուրաքանչյուր տարածաշրջանից երկու երկիր: Արևելյան Եվրոպայի երկրներից ընտրվել են Մակեդոնիան և Հայաստանը, իսկ Կենտրոնական Ասիայի երկրներից` Ադրբեջանը և Ուզբեկիստանը: Ծրագիրը նախաձեռնվել է ԻՍՕ-ի 2011-2015թթ. զարգացող երկրների համար գործողությունների պլանի շրջանակներում: Առաջին անգամ ԻՍՕ-ն անցում է կատարել տեխնիկական օժանդակություններից դեպի ինստիտուցիոնալ գնահատում, որպեսզի հնարավոր լինի կոնկրետ և հստակ գնահատել ընտրված զարգացող երկրների կարիքները և հետո միայն տրամադրել հստակ ուղղորդված տեխնիկական օժանդակություն: 

  

Սեմինարի ընթացքում դիտարկվեցին Ծրագրի իրականացման փուլերը և հստակեցվեց իրականացվելիք միջոցառումների ժամանակցույցը: Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտել իրենց երկրների ակնկալիքները հայտարարված ծրագրից: Մասնավորապես, Ծրագրով նախատեսվում է ԻՍՕ-ի փորձագետների հնգօրյա այց յուրաքանչյուր շահառու երկիր, այդ թվում` Հայաստան, որի ընթացքում կկազմակերպվի սեմինար տվյալ ստանդարտացման մարմնի շահագրգիռ կողմերի հետ և կկատարվի այդ մարմնի կարիքների համակողմանի գնահատում:

Ինստիտուցիոնալ աջակցության ծրագիրը շատ օգտակար կլինի Ստանդարտների ազգային ինստիտուտի համար, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հռչակված բարեփոխումների հայեցակարգը և կօգնի ձևավորել օժանդակության ու զարգացման միասնական ճշգրիտ ուղի նաև դոնոր միջազգային այլ կազմակերպությունների օժանդակության ցուցաբերման համար:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...