2011-08-25
Ստանդարտների ազգային ինստիտուտի (ՍԱՐՄ) գնահատումը ԻՍՕ ԻՀԾ շրջանակներում

ԻՍՕ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագրի շրջանակներում 2011թ. հուլիսի 6-10 իրականացվեց ՍԱՐՄ-ի գործառույթների գնահատումը: Գնահատումը կատարվեց Հայաստան ժամանած անկախ խորհրդատու Գրեհեմ Հոլլոուեյի կողմի` ԻՍՕ-ի կենտրոնական քարտուղարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Գնահատումը իրականացվեց ՍԱՐՄ-ի ղեկավարության և անձնակազմի հետ հարցազրույցների, հանդիպումների, առանձին ստորաբաժանումներ այցելությունների, շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային քննարկման կազմակերպման, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Գ.Բադալայանի հետ հանդիպման, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման, այդ թվում` ՍԱՐՄ-ի կողմից մինչև գնահատումը ներկայացված համալիր հաշվետվության ուսումնասիրման միջոցով:


Չնայած որ Ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը նպատակ ունի աջակցել ընտրված ստանդարտացման մարմինների հատկապես ստանդարտների մշակման կարողությունները, այդուհանդերձ, դիտարկվեցին նաև ՍԱՐՄ-ի այլ գործառույթները` համալիր պատկերացում ձևավորելու նպատակով:

Իրականացված գնահատման արդյունքների հիման վրա, անկախ փորձագետ պարոն Հոլլոուեյը կազմեց ամփոփիչ հաշվետվություն` համապատասխան դիտարկումներով և խորհրդատվությամբ, որը ներկայացվել է ԻՍՕ-ի Կենտրոնական քարտուղարություն:


Հաշվետվության մեջ բերված նկատառումները և մեկնաբանությունները նպատակ ունեն աջակցել ՍԱՐՄ-ին զարգացնելու իր արդեն իսկ ուժեղ դիրքը և տպավորիչ գործունեությունը բազմաթիվ ոլորտներում, հաճախ բարդ պայմանների ազդեցության ներքո: Գնահատող փորձագետը վստահ է, որ ՍԱՐՄ-ը ունի արդյունավետ ղեկավարում, լավ աջակցություն իր վերադաս նախարարության կողմից և ընդհանուր առմամբ պատշաճ գործող ստանդարտացման մարմին է: Հաշվետվությունում նշված տարբեր առաջարկությունների իրականացումը կնպաստի ՍԱՐՄ-ի և նրա շահառուների հետագա հաջողություններին: Միաժամանակ, խորհրդատուն մտահոգություն է հայտնում ՍԱՐՄ-ի հետ կապված նախարարության մի քանի պլանների վերաբերյալ, հատկապես ֆինանսավորման կայունության ապահովման գծով: Նա հույս է հայտնում, որ այդ խնդիրները կգտնեն այնպիսի լուծում, որպեսզի ապահովվի ՍԱՐՄ-ի հետագա աճը և հնարավորություն ստեղծվի ավելի մեծ չափով մասնակցել միջազգային ստանդարտացման գործընթացներում:

Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...