2013-09-26
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) 36-րդվեհաժողովը. Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

Ստանդարտների ազգային ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Ե.Ազարյանի գլխավորությամբ 2013 թվականի սեպտեմբերի 18-20 մասնակցեց ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած ԻՍՕ-ի` Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության 36-րդ վեհաժողովին: 1994 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԻՍՕ-իթղթակից, իսկ 1997 թվականից լիիրավ անդամ: Ստանդարտների ազգային ինստիտուտը ներկայումս մասնակցում է 67 տեխնիկական հանձնաժողովների և 3 քաղաքականության մշակման մշտական հանձնաժողովների` ԿԱՍԿՕ, ԴԵՎԿՕ և ԿՕՊՕԼԿՕ աշխատանքներին:

Միջազգային ստանդարտացման կազմակերպությունը (ԻՍՕ), որի անդամակցությունը կազմված է 164 երկրների ստանդարտների ազգայի նինստիտուտներից, կամավոր, փոխհամաձայնության վրա հիմնված միջազգային ստանդարտների համաշխարհային ամենախոշոր մշակողն է, որը ներկայումս ունի ձեռնարկատիրությանն, կառավարությանն ու հասարակությանն ուղղված ավելի քան 19500 ստանդարտներ:

Համաշխարհային հանրությանը հետաքրքրող օրհասական հարցերի բազմազանությունն արտացոլվում է ԻՍՕ-իտեխնիկական աշխատանքների անընդհատ աճող շրջանակներում: Վերջին տարիներին միջազգային շահառուների պահանջով, օրինակ, մշակվել են բազմաթիվ ստանդարտներ էներգիայի արդյունավետության, սոցիալական պատասխանատվության, սննդի անվտանգության, առողջապահության, ռիսկերի կառավարման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման, իրավիճակների կառավարման կայունության,ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև բազմաթիվ այլ ոլորտներում: ԻՍՕ լինելով միջազգային տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետում, ջանում է հետ չմնալ շուկայի նորագույն պահանջներից և մշտապես առաջարկում է այդ նորագույն գաղափարների ներդրման լավագույն եղանակներ` միջազգային ստանդարտների տեսքով:

ԻՍՕ վեհաժողովի անցկացման ֆորմատը նորարարական էր և բաղկացած էր ակտիվ խմբային քննարկումներից ու պանելային դեբատներից: Մասնավորապես, հայկական պատվիրակությունը մասնակցեց հետևյալ երկու խմբային քննարկումներին`

1. ԻՍՕ 2011-2015թթ. Ռազմավարական ծրագրի իրականացման ճանապարհի կեսն անցած է. Արդյո՞ք ճիշտ ուղով ենք ընթանում.

2. Ստանդարտների և կանոնակարգման դիլեման:

Առաջին խմբային քննարկմանը ակտիվ երկխոսություն ծավալվեց մասնակիցների միջև կատարված աշխատանքների ամփոփման ուղղությամբ: Մասնակիցները ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեցին ռազմավարական ծրագրի իրականացման մակարդակով և ձեռք բերված արդյունքներով: Այնուհետև մշակվեցին առաջարկություններ և հանձնարարականներ հետագա աշխատանքների ուղղությամբ, որոնք պետք է քննարկվեն ԻՍՕ Խորհրդի կողմից և ներառվեն հետագա ծրագրերում:

Երկրորդ խմբային քննարկումն առաջցրել էր ամենամեծ հետաքրքրությունը: Ներկայացվեցին ստանդարտների և նորմատիվ տեխնիկական կանոնակարգման հարաբերությունների Եվրոպական, Ռուսական և Իսրայելի օրինակները, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից: Այսպես, Եվրոպական մոդելի դեպքում ստանդարտները պարտադիր երբեք չեն լինում, այլ պարզապես օժանդակում են օրենսդրության իրականացմանը, նկարագրելով իրականացման հնարավոր լավագույն եղանակը: Ռուսական մոդելում ստանդարտները պարտադիր են, եթե դրանք հղված են օրենսդրության մեջ: Մինչդեռ Իսրայելի դեպքում պարզապես ընդունվում են պարտադիր ստանդարտներ, որոնք օրենսդրության մաս են կազմում: Քննարկումը հանգեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է ԻՍՕ-ի շրջանակներում ձևավորել հնարավորինս ընդհանրական և միասնական մոտեցում, ինչպես նաև հաշվի առնել, որ ստանդարտները, անկախ դրանց պարտադիր կամ կամավոր լինելուց, հեղինակային իրավունքի առարկա են և չեն կարող ազատորեն տարածվել ու հրապարակվել, ինչպես օրենսդրությունը: Անհրաժեշտ է նաև մշտապես համագործակցել պետական կանոնակարգող մարմինների հետ, այն հաշվով, որ ստանդարտները լայնորեն կիրառվեն և օժանդակեն օրենսդրության իրականացմանը:

ԻՍՕ-ի 36-րդ վեհաժողովի ընթացքում փոփոխություն կատարվեց ԻՍՕ-ի կանոնադրության մեջ, որով ԻՍՕ Տեխնիկական կառավարման խորհրդի անդամների թիվն ավելացվեց մեկով: Ընտրվեցին ԻՍՕ Խորհրդի և ԻՍՕ Տեխնիկական կառավարման խորհրդի նոր անդամները, ներկայացվեցին և հաստատվեցին ԻՍՕ ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքները, զեկույցով հանդես եկան ԻՍՕ գլխավոր քարտուղարը, ԻՍՕ նախագահը, ԻՍՕ քաղաքականության, ֆինանսական և տեխնիկական կառավարման գծով փոխնախագահները և ԻՍՕ գանձապահը:

Այսպիսով, ԻՍՕ 36-րդ վեհաժողովն անցկացվեց բարձր արդյունավետությամբ և արձանագրեց մի շարք էական փոփոխություններ, որոնք հետագայում էլ ավելի կբարձրացնեն ԻՍՕ միջազգային դերը և կնպաստեն ստանդարտացման համաշխարհային գործընթացների արդյունավետության աճին:
Այլ Նորություններ
2021-10-14
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը
2021-09-25

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը


2021-09-25

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

<<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի և <<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (հիմնադրամ)>>-ի միջև

2021-09-25

ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայանը


2020-10-14

Ստանդարտների համաշխարհային օր


Նորություններ
2022-03-15  Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ
...
2021-12-10  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 60-րդ նիստը անցկացվեց Երևանում
...
2021-11-25  VI-1 ձևի Սերտիֆիկատների տրամադրման վերաբերյալ դասընթաց
...
2021-11-25  ՀՀ համալսարանների համար կազմակերպվել է հեռավար, անվճար միջազգային սեմինար
...
2021-11-11  «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական ենթահանձնաժողովի ԵՀ 04 հերթական նիստ
...
2021-10-14  Ստանդարտների համաշխարհային օրը
                 Հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների համաշխարհային օրը...
2021-09-25  Կայացավ ՄՊԽ նախագահի և ՄՊԽ բյուրոյի պատասխանատու քարտուղարի առցանց հանդիպումը
Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) նախագահի և ՄՊԽ բյ...
2021-09-25  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ <<ՀՀ էկոնոմիկայի նախարարություն>>, <<Ստանդարտացման և չափագ...
2021-09-25  ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ա. Բաբայանը
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ալբերտ Բաբայ...
2020-10-14  Ստանդարտների համաշխարհային օր
Ստանդարտների համաշխարհային օր...